Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի դեռ ռեկտորը հերքում է արտագրության դեպքերը, շարունակելու ենք հրապարակել փաստեր. բազմաթիվ արտագրություններ՝ բելառուսական ձեռնարկից

Հոկտեմբեր 22,2019 14:17

Հոկտեմբերի 18-ին մեր նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ Դ. Գալոյանի դոկտորական ատենախոսությունում իր այլ գիտական աշխատանքների պես հայտնաբերվել են արտագրությունների բազմաթիվ դեպքեր և կարիք չկա հանձնաժողով ստեղծելու ու գնահատականներ պահանջելու, այլ կերպ ասած՝ լրացուցիչ ռեսուրսներ վատնելու:

Տիկին Գալոյանը իրեն բնորոշ ոճով շտապեց անմիջապես ժխտել այդ լուրը՝ որակելով այն որպես ապատեղեկատվություն: Մեզ մոտ սկսել է տպավորություն ստեղծվել, որ Դ. Գալոյանը չի հիշում կամ չգիտի՝ ինչ է արել իր գիտական աշխատանքում։ Քանի որ Դ. Գալոյանը իր հերքման տեքստում նշում է, որ առկա են ԲՈԼՈՐ հղումները սկզբնաղբյուրներին, մենք ԱՄԲՈՂՋԱՊԵՍ արտագրված ենթագլխի հատվածները կհրապարակենք մաս առ մաս:

Ինչպես տեսնում եք այս առաջին դեպքերից (որոնցից մեկը, ի դեպ, հեղինակի կողմից ենթագլխի ամփոփումն է), Դ. Գալոյանի ֆեյսբուքյան գրառման՝ «առկա են ԲՈԼՈՐ հղումները» պնդումը արդեն իսկ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ է: Առաջ անցնելով ասենք, որ նույնիսկ այն հղումները, որոնք առկա են այլ հատվածներում, կրկին արտագրություն են, որովհետև նույնությամբ կրկնում են ուսանողների համար նախատեսված բելառուսական ուսումնական ձեռնարկի հղումները: Հերթով կհրապարակենք դրանք՝ «BlogNews»-ից և հայերեն այլ աղբյուրներից «copy paste»-ների հետ միասին:

Նկարներից երևում է, որ ատենախոսության հեղինակը ոչ միայն օգտագործել է Ե. Սեմակի կողմից ներկայացված գրականության ուսումնասիրությունը՝ առանց վերջինիս հղում տալու, այլև իրեն է վերագրել Սեմակի կատարած եզրահանգումներն ու ամփոփումները:

Մենք արդեն բոլորին ապացուցել ենք, որ նույնիսկ այսպիսի խնդիրները համակարգային են եղել, և ոչ մի դեպքում չէր կարելի սուտ արժեքների հիմքով որոշումներ կայացնել: Հասկացել են կրկին բոլորը, չեն խոստովանում մի քանիսը միայն, ինչը ժամանակի հարց է:
Սակայն Դ. Գալոյանի դեպքում մեզ ավելի շատ անհանգստացնում է մարդկային ազնվության խնդիրը, երբ նա, մոլորեցնելով ուսանողներին և գործընկերներին, մինչև վերջ փորձում է հերքել ակնհայտը: Սա նշանակում է, որ նա պատրաստ է նույն մոտեցումը ցուցաբերել համալսարանի կառավարման բոլոր խնդիրներին, և այլևս դժվար է հավատալ նրա որևէ խոսքի:

Հ.Գ. Հուսով ենք, որ ռուսերեն տեքստ հասկանալը դժվարություններ չի առաջացնի մեր «արդարամիտների» համար, հատկապես, որ կարող են օգտվել ատենախոսության մեջ առկա թարգմանված տարբերակից:

ՀՊՏՀ ուսանողներ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031