Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը. Արդարադատության նախարարություն

Հոկտեմբեր 22,2019 14:05
arsaradatutyun

Արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ․ գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի նախագծի հիմքում ընկած են ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019 թվականի փետրվարի 14-ին հավանություն ստացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով սահմանված գերակայությունները, համաձայն որոնց՝ կառավարության հնգամյա գործունեության մեջ առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանվածությունը, մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ապահովմամբ` բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը։

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նպատակներն են՝

  1. Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը:
  2. ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունների պաշտպանությանն ու երաշխավորմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության իրականացումը:
  3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով երաշխավորված քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը` Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների առաջարկությունները և հանձնարարականները:
  4. Մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկության բարձրացումը` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև հասարակության և քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսումը, մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ գիտելիքների տարածումը՝ կրթական ծրագրերի իրականացման միջոցով։
  5. Նախանշել մարդու իրավունքների միասնական քաղաքականության ուղղությունները՝ հիմքեր ստեղծելով հետագա տարիներում իրականացվելիք գործողությունների համար:

Վերոնշյալ նպատակներին հասնելու նպատակով, գիտակցելով ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված բոլոր իրավունքների պաշտպանության և ապահովման կարևորությունը և հետամուտ լինելով այդ խնդրին՝ առկա իրավիճակի համար նախանշվում և առանձնացվում են հետևյալ ռազմավարական գերակայությունները.

1․ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանություն,

2․ Սոցիալ տնտեսական իրավունքների պաշտպանություն,

3․Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովում։

Գործողությունների ծրագրերի կատարումը համակարգելու և մշտադիտարկում իրականացնելու նպատակով ստեղծվելու է Համակարգող խորհուրդ: Ռազմավարությամբ սահմանվում են Համակարգող խորհրդի կազմավորման և գործունեությանն առնչվող կարգավորումները, համաձայն որոնց՝ Համակարգող խորհուրդը կազմված է հանրային իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։ Նախագծով ամրագրվում են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ընտրության և մասնակցության չափորոշիչները։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առցանց քննարկումներին զուգահեռ, բոլոր շահագրգիռ և հետաքրքրված կողմերի մասնակցությամբ առաջիկա շաբաթների ընթացքում կազմակերպվելու են սեկտորալ քննարկումներ նախագծերի վերաբերյալ  Երևանում և մի քանի մարզերում։

  

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031