Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պոպուլիզմից ով խոսի, չխոսի՝ դուք խոսալու տեղ չունեք, մի հատ հավաքվեք, սթափվե՛ք ու էդ տոնով մեզ հետ մի՛ խոսեք». Մարուքյանը վիճեց Թունյանի հետ

Հոկտեմբեր 22,2019 14:08

Ընդդիմադիր պատգամավորների մերժված նախագծերի հետ կապված քննարկումը ԱԺ-ում շարունակվում է: «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում ասաց, թե ընդդիմությունը հիմնականում առաջարկում է՝ բերեք թոշակները ավելացնենք, փոխհատուցումն ավելացնենք, մինչդեռ սրանք ծախսեր են պետբյուջեի համար. «Ձեզ թվում է մենք էդ ծախսերի տեղը չգիտե՞նք կամ ձեզ թվում է չե՞նք ուզում ուսանողներին ավելի բարձր թոշակ ստանան, ավելի լավ պայմաններ ունենան մարդիկ ու կարողանան հեշտ բնակարան ձեռք բերել, եթե էդպես եք մտածում, մենք ընդհանուր եզր չունենք աշխատելու»: Նա ասաց, որ հետեւանքների մասին պիտի իշխանությունը մտածի. «Էդ լավություն անելը ինքը հարցի մի կողմն է, եթե դրանից հետո տասնապատիկ ավել խնդիր է առաջանալու, դրա պատասխանատվությունը դուք չեք կրելու, մենք ենք կրելու»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը թվարկել էր, թե որն է իշխանության մեղքը: Թունյանը նրան պատասխանելով՝ ասաց. «Մեր մեղքն այն է, որ հաճախ չափից ավելի շատ պոլիտկոռեկտ ենք գտնվում ու չենք ասում, որ ձեր բերած նախագիծը պարզ պոպուլիզմ է»:

Սա բարկացրեց Մարուքյանին: Նա հայտարարեց. «Պարոն Թունյան, ես ձեզ կոչ եմ անում, որ դուք սթափվեք: Դուք ինձ հիշեցնում եք այն օրերը, երբ ՀՀԿ խմբակցության տարբեր պատգամավորներ այդ ոճով խոսում էին ընդդիմության հետ: Պոպուլիզմից, կարծում եմ, ով խոսի, չխոսի՝ դուք խոսալու տեղ չունեք: Դուք պոպուլիզմը քննադատելու համար պետք է մի հատ շատ խորը, լուրջ մեդիտացիա անեք, նոր գաք այստեղ քննադատեք… Գիտեք ինչքան են ձեր նման եկել, գնացել: Մի հատ հավաքվեք, սթափվեք ու էդ տոնով մեզ հետ մի՛ խոսեք»:

Թունյանը փորձեց տեղից հակադարձել, Մարուքյանը տոնը բարձրացրեց. «Որ նվազագույն աշխատավարձից եք խոսում, էդ պոպուլի՞զմ է, թե՞ չէ, որ կամերաները էստեղ ասում էիք՝ կհանենք, դա պոպուլի՞զմ է, էնքան պոպուլիզմ կասեմ՝ չեք կարա տակից դուրս գաք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031