«Որոշողը ժողովուրդն է, կառավարությունը ժողովուրդն է, բայց այսօր ժողովրդից թաքուն ո՞նց կարելի է անել: Եթե ժողովուրդը տեսնում է, որ որեւէ նախարար իր գործը լիարժեք եւ արդյունավետ է կատարել, խնդիր չկա, կարող են տասնապատիկ էլ բարձրացնեն: Եթե նախարարը մի միլիարդի օգուտ է տվել պետությանն ու հանրությանը, հասկանալի է, բայց թաքունը դա վիրավորական է եւ ժողովրդի, եւ պետության համար»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով տեղեկատվությանն այն մասին, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է, ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Այս հեղափոխությունից հետո թաքուն բառը բոլորիս համար անընդունելի է: Դատապարտում եմ թաքուն բառը»,-նշեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ