Բուխարեստում շարունակվում է ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանից այսօր պայքարի մեջ ներգրավվելու է երկու ծանրորդ:
Մինչեւ 23 տարեկանների առաջնությունում 61 կգ քաշային Համլետ Մնացականյանը պոկում վարժությունում միայն երրորդ մոտեցումով կարողացավ հաղթահարել պատվիրած 110 կգ սկզբնական պատվերը, ինչն այս վարժությունում 5-րդ արդյունքն էր:
Հրումը մեր ծանրորդը սկսեց 135 կգ-ից, այնուհետեւ բարձրացրեց 140 կիլոգրամը, սակայն 145 կգ ծանրաձողը նրան չենթարկվեց:
Երկամարտում ցույց տալով 250 կգ՝ Համլետ Մնացականյանը զբաղեցրեց 4-րդ տեղը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ