Քրեական եւ վարչական օրենսգրքերում էական փոփոխություններ են մտցվել եւ էականորեն խստացվել են պատիժները եւ սանկցիաները ապօրինի անտառահատումների վերաբերյալ: Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր Ամերիկյան համալսարանում մասնակցում էր «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» խորագրով գագաթնաժողովին։
«Վերջերս կառավարությունն իր ծավալներով աննախադեպ որոշում կայացրեց եւ մենք հատկացրեցինք 424 միլիոն դրամ՝ մինչեւ տարեվերջ Հայաստանում անտառվերականգնման գործընթաց սկսելու համար: Մենք պլանավորում ենք 140 հեկտարի վրա, մինչեւ տարվա վերջ, շուրջ 500 հազար տնկի տնկել: Այս նախագիծը շուրջ 1000 ժամանակավոր աշխատատեղեր է ստեղծել Հայաստանի հանրապետությունում: Այս պահի դրությամբ այդ աշխատատեղերից 500-ը համալրված է»:
Կարդացեք նաև
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի խոսքով՝ նախկինում եղած անտառները շատ ավելի խիտ ու որակյալ էին՝ ծառերի տեսակներով ու տարիքով պայմանավորված. «Եթե մենք ունեինք 100-120 տարեկան կաղնիներ, հաճարենիներ, իսկ այսօր ունենք 20 անգամ ավելի շատ այդ ծառերից, անհամեմատելի են, նախկինում շատ ավելի արժեքավոր էին, որովհետեւ անտառը միայն ծառերը չեն, անտառը էկոհամակարգ է, որը ծառայություն է մատուցում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ