Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը` «գինու շշով փարթիների», Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի, ՀՀ-ի ռազմական բյուջեի կրճատման մասին

Հոկտեմբեր 22,2019 12:46

ՀՀ-ի առջեւ ամենամեծ մարտահրավերը ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, անվտանգային է, պանթուրքիզմը: Այս մասին այսօր նա խոսեց « Sputnik Արմենիա» մամուլի սրահում: Բանախոսի գնահատմամբ, սակայն, գործող իշխանությունը կամ չի գիտակցում մարտահրավերը եւ անցած ժամանակահատվածում որեւէ քայլ չի ձեռնարկվել`ՀՀ-ի անվտանգությունն ամրացնելու նպատակով: «Այս մեկուկես տարում Ադրբեջանը և Թուրքիան երեք անգամ համատեղ զորավարժություններ են իրականացրել, խոսել են ՀՀ վրա ռազմական ագրեսիա իրականացնելու վերաբերյալ, մեր քայլողների ղեկավարը խոսել է Ալիևի կիրթ լինելու մասին: Արցախյան հիմնահարցն ունի իրար հակասող հայտարարությունների շարան, որը թուլացնում է մեր դիրքերը բանակցություններում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշեցրեց խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը`երկրի ռազմական բյուջեն շեշտակի ավելացնելու անհրաժեշտության մասին, մինչդեռ այսօր Ադրբեջանի ռազմական բյուջեն քսան տոկոսով ավելանում է, իսկ ՀՀ-ինը գրեթե չի ավելանում. «Արձանագրենք, որ այս պարագայում գինու շշով փարթիներ կազմակերպելը եւ ռեալիթի շոուի ռեժիմով ժողովրդին զվարճացնելը մեր պետության ղեկավարի պարտականությունների մեջ չի մտնում: Կան ավելի կարեւոր խնդիրներ, քան ընտանեկան լուսանկարներ հրապարակելը»:

Այլ մանրամասները` նաեւ գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին` տեսանյութում

Բանախոսն անդրադարձավ նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալմանը: Սա Էդուարդ Շարմազանովը համարում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ սկսած օպերացիայի հերթական սերիան:

Հայաստանում ստեղծված անհամարժեք իրավիճակից ելքը Էդուարդ Շարմազանովը տեսնում է արտահերթ ընտրություններով, որտեղ ՀՀԿ-ի վերադարձը կամ նախկինների հաղթանակը պարտադիր չի համարում: Այլապես, ըստ նրա, «Ադրբեջանը պատրաստվում է ռազմական ագրեսիայի, մենք զիլինա ենք խաղում: Մի հասարակություն, որտեղ կա ատելության քարոզ` իշխանության կողմից, լուրջ մարտահրավերների առջեւ է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031