Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. «Կան բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ովքեր նախկինում էլ բարձր պաշտոններ են զբաղեցրել, եւ իրենց նկատմամբ այդպիսի գործընթաց տեղի չի ունենում». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 22,2019 12:36

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը այն պաշտոնյաներից է, որը տարիներ շարունակ աշխատանքային տարաձայնություններ է ունեցել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, ու մշտապես տարբեր հարցերի շուրջ բախումներ են եղել իր եւ Թովմասյանի միջեւ։ Սակայն, ըստ Արա Զոհրաբյանի, դա թույլ չի տալիս իրեն այլ դիրքորոշում ունենալ այն պրոցեսի վերաբերյալ, որը իշխանությունները սկսել են՝ նրա լիազորությունները դադարեցնելու հետ կապված։ Ըստ փաստաբանների պալատի նախագահի՝ ինքը՝ որպես իրավաբան ու ՀՀ քաղաքացի, անհանգստացած է այս իրավիճակով։

-Դուք համարո՞ւմ եք, որ ՀՀ իշխանությունները անգամ ճնշում են սկսել գործադրել Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների նկատմամբ՝ հատկապես նրա դուստրերին ու հորը Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության հրավիրելով։

-Ես դուստրերի հետ կապված այդպիսի հիմնավոր կասկած ունեցա, դրա համար ինքս էլ անձնապես հրապարակային ներկայացրեցի իմ դիրքորոշումը։ Ես կարծում եմ, որ պետք չի թույլ տալ, որպեսզի նման մեթոդով որեւէ գործընթաց իրականացվի։ Մեր բոլորի աչքի առջեւ կան բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ովքեր նախկինում էլ բարձր պաշտոններ են զբաղեցրել, եւ իրենց նկատմամբ այդպիսի գործընթաց տեղի չի ունենում։ Այդ ընտրողականությունը պետք է բացատրվի. ինչո՞ւ այս պաշտոնատար անձի նկատմամբ դա անում ենք, իսկ մյուսի նկատմամբ չենք անում։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031