Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում այսօր ահավոր հոգեբանական ճնշում է իրականացվում իրավապահ համակարգի նկատմամբ, եւ իրականացնողը հիմնականում հենց նախկին իշխանություններն են. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 22,2019 12:24

Իրավապահնհրի բուն աշխատանքը հենց օրինականության հաստատումն է եւ հանցագործությունների բացահայտումը, հետեւաբար՝ տարօրինակ է, որ մարդկանց մեղադրում են իրենց պարտականությունները կատարելու համար։ Բայց սրանք. սոսկ մեղադրանքներ չեն։

Հայաստանում այսօր ահավոր հոգեբանական ճնշում է իրականացվում իրավապահ համակարգի նկատմամբ, եւ իրականացնողը հիմնականում հենց նախկին իշխանություններն են։

Մեխանիզմը հետեւյալն է։ Նախ՝ սոցկայքերն ու տասնյակ լրատվամիջոցները հեղեղվում են մտացածին նյութերով՝ այն մասին, թե իբր «այսինչ բարձրաստիճան ոստիկանը կամ ԱԱԾ աշխատակիցը մասնավոր զրույցում անկեղծացել է, թե համակարգում լուրջ դժգոհություն է հասունանում, որովհետեւ իրենք չեն ցանկանում կատարել իշխանությունների ապօրինի հրահանգները, բայց ուրիշ ճար չունեն», ապա նույն լրատվամիջոցներում ու սոցկայքերում բաց տեքստով սպառնալիքներ են հնչում իրավապահների հասցեին իբր «կասկած չունենաք, բոլորդ ձեր այսօրվա արածների համար պատասխան եք տալու, պատասխան են տալու նաեւ ձեր ընտանիքների անդամները, իշխանափոխությունից հետո բոլորիդ հաստատ պատժելու ենք», եւ այլն։

Սա իսկապես լկտիության գագաթնակետն է։ Նման ձեւով վարվում էին իտալական մաֆիայի անդամներն անցած դարի կեսերին, երբ սպառնում էին ֆիզիկապես ոչնչացնել ոչ միայն իրենց կատարած հանցագործությունների առանցքային վկաներին, այլեւ դատավորներին, դատախազներին եւ այլն։ Բայց նույնիսկ նրանք դա անում էին ոչ հրապարակավ։ Իսկ այսօրվա Հայաստանում դա արվում է բացահայտորեն՝ տեսախցիկների առջեւ, լրատվամիջոցներում ու սոցկայքերում… Պատկերացնո՞ւմ եք՝ իրավապահները նախկինում կատարված ինչ-որ հանցագործություն են բացահայտում (ասենք բյուջեից շատ չէ, մի քանի միլիոն դոլար յուրացնելու գործ), իսկ այդ մարդիկ զղջալու կամ գոնե սսկվելու փոխարեն հոխորտում են, թե «ոչինչ, քիչ մնաց, հեսա հետ ենք գալու ու սաղիդ պատժենք, նենց որ՝ եթե խելք ունեք, շատ մի փորփրեք անցյալը»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031