Սարհատ Պետրոսյանի բարձրացրած խնդիրների շուրջ Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ քաղաքաշինական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ։
-Պարոն Վերմիշյան, իրականում ի՞նչ խնդիր կա երկու կառույցների՝ Քաղաքաշինության եւ Կադաստրի կոմիտեների միջեւ։
-Շատ դժգոհ էի կադաստրի այսօրվա վիճակից, այդքան բան…
-Դժգո՞հ, կոնկրետ ինչի՞ց…
Կարդացեք նաև
-Դուք բացեք կադաստրի պաշտոնական կայքէջ՝ cadastre.am, եւ անմիջապես Ձեր հարցի պատասխանը կստանաք։
-Կհուշե՞ք, բացենք ինչի՞ն ուշադրություն դարձնենք…
-Փնտրեք Ձեր տունը, եթե կարող եք գտնել, հետո բացեք ցանկացած երկրի կադաստրայիև քարտեզը, եթե դժվար չէ։ Ցանկացած եվրոպական երկրի՝ Ռուսաստանի կամ Վրաստանի, եւ կտեսնեք, որ այնտեղ ինչքան պարզ, մատչելի ու հասանելի է ամեն ինչը…
-Դա՞ է այդ ոլորտի լուրջ խնդիրը…
-Անշարժ գույքի այս ակտիվության հետ կապված մեզ պետք է լավ կադաստրային ծառայություն, որը, ցավոք, չունենք։ Իսկ մեկուկես տարին լրիվ բավարար էր այդ ծառայությունը ստեղծելու համար։
-Բայց ինքը՝ Սարհատ Պետրոսյանը, իր հերթին պնդել է, որ քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք։
-Դե մի բան պետք է ասի, ինչ արած… Մարդն առնվազն իր կյանքում մի հավաբուն պետք է կառուցած լինի, որ քաղաքաշինությունից գոնե ինչ-որ բան ասի…
–Պարոն Վերմիշյան, նա նշել է նաեւ, որ այլեւս չի կարող հանդուրժել կոռումպացվածության հասնող թայֆայականությունը։ Ձե՞զ է նկատի ունեցել։
–Չէ, ջանըմ, իրեն է պետք հարցնել, ասել՝ ты кому имел в виду (ծիծաղում է– Ս.Հ.)։ Ես այդ տղային չեմ ճանաչել ընդհանրապես, իր հետ առաջին անգամ կառավարության նիստի ժամանակ եմ հանդիպել։
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում