Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ձեր դեմ քվեարկելով՝ դուրս է գալիս, որ այն, ինչ Տարոն Մարգարյանի ժամանակ փոխվել է, սահմանափակվել է, դուք դրա հետ համերաշխ եք». Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլին»

Հոկտեմբեր 22,2019 11:04

Այսօր ԱԺ նիստում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի այն նախագիծը, որը գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:

Խոսքը «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի մասին է, որով ավագանու խմբակցությունները կարող են տեղական հանրաքվե անելու հնարավորություն ունենալ, ընդդիմադիր խմբակցության անդամները կարող են նիստերի օրակարգը կազմելու գործընթացին մասնակցել՝ խորհրդակցական կարգով: Սամսոնյանն ասաց, որ այս նախագծի նախաձեռնողներից էր այն ժամանակ Երեւանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցությունը, Փաշինյանն ինքը պետք է ներկայացներ օրինագիծն ԱԺ-ում, բայց չհասցրեց:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զարմացած էր, որ հանձնաժողովում մերժել են. «Ես դիմում եմ «Իմ քայլին», նախագիծը, ինչպես տեսաք, ծնվել է ավագանու «Ելք» խմբակցությունում, որտեղ աշխատող ավագանիներն այսօր նախարարներ, փոխվարչապետ, ԱԺ փոխխոսնակ եւ իշխանության մաս են կազմում: Այդ նախագիծն այնտեղ է ծնվել ու ես զարմացած եմ, որ հանձնաժողովում դեմ եք քվեարկել: Ես կոչ եմ անում, որ հիմա կողմ քվեարկեք ու այն հարցերը, որոնք անհամաձայնություն են իրենց մեջ պարունակել, կարող ենք առաջինից երկրորդ ընթերցում ուղղել: Ձեր դեմ քվեարկելով՝ դուրս է գալիս, որ այն, ինչ Տարոն Մարգարյանի ժամանակ փոխվել է, սահմանափակվել է, դուք դրա հետ համերաշխ եք»:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն արձագանքեց, որ հենց այդպես էլ վարվել էին ու խնդրել էին, որ կառավարության հետ համաձայնեցնեին, բայց չկարողացան կոմպրոմիսի գալ ո՛չ հանձնաժողովում, ո՛չ կառավարության հետ. «Ներկայացնողը չհամաձայնեց որեւէ զիջումի գնալ»:

Անի Սամսոնյանն էլ արձագանքեց, որ կոմպրոմիսի չեն եկել, քանի որ Երեւանի քաղաքապետարանից չէին համաձայնում, որովհետեւ իրենց աշխատանքը թափանցիկ դարձնելու ջանքերը գլխացավանք էին լինելու իրենց համար. «Ձեր այն մեկնաբանությունը, թե մենք չեկանք համաձայնության, ես վերջին հանձնաժողովի նիստում ասացի, որ երկու-երեք դրույթների շուրջ կարող ենք զիջել, սակայն դուք ինքներդ ձեռնպահ քվեարկեցիք, ձեր մյուս գործընկերները՝ դեմ: Այս փաստաթուղթն ինձ համար լակմուսի թուղթ է: Ու ճիշտ չէ, որ այստեղ ներկայացնում եք, թե ես ոչինչ չզիջեցի: Ես չեմ զիջել այն դրույթների շուրջ, որոնք եղել են սկզբունքային եւ որոնք եղել են նախագծի կարմիր թելը, հակառակ դեպքում այս նախագիծը բերելու որեւէ հիմնավորում ու նպատակ չէր լինելու»:

Մարուքյանի, Սամսոնյանի հորդորները, որ կողմ քվեարկեք, քննարկենք նախագիծը, չլսեցին: 42 կողմ, 66 դեմ, 7 ձեռնպահ ձայներով նախագիծը մերժվեց նաեւ լիագումար նիստում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031