Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան. Անգամ 1789 թ. ֆրանսիական արյունալի մեծ հեղափոխությունից հետո որևէ մեկի մտքով չանցավ խաթարել դատավորների անփոփոխելիության սկզբունքը. «Փաստ»

Հոկտեմբեր 22,2019 10:51

«Փաստի» զրուցակիցն է ԲԴԽ նախկին անդամ, Արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

-Պարո՛ն Դանիելյան, նախորդ շաբաթ ՍԴ նախագահի և ընդհանրապես ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները քննադատվեցին իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից: Գործողություններն արդարացնողների պակաս ևս չեղավ: Ի՞նչ ճանապարհ է սա: Իրավական հիմքեր կա՞ն, թե խնդիրը բացառապես քաղաքական հարթության մեջ է:

-Իսկ ո՞վ է թաքցնում, որ դա քաղաքական հարթության վրա է, զուտ բովանդակային կտրվածքով ո՞վ է ժխտում: Մյուս կողմից՝ սա քվազիքաղաքական գործընթաց է, քանզի սրանք նման չեն մաքուր քաղաքական գործընթացների շարժառիթներին:

Հավելենք, որ սա հռչակված հեղափոխական տրամադրության համատեքստում է:

Շատերը, այդ թվում՝ իմ կողմից ընդունված բազում լրջմիտ իրավագետներ, փաստաբաններ իշխանություններին կոչ էին անում չկանգնել կես ճանապարհին, շարունակել հեղափոխությունը նաև դատական համակարգում, քանզի առանց դրա հնարավոր չէ արդյունքի հասնել:

Հիմա նույն անձինք զարմացած հարցնում են, թե ո՞վ է իշխանություններին այսպիսի անմիտ խորհուրդներ տալիս: Հարգելինե՛րս, բա ինչպե՞ս էիք պատկերացնում հեղափոխության շարունակությունը դատական համակարգում:

Անգամ 1789 թ. ֆրանսիական արյունալի մեծ հեղափոխությունից հետո որևէ մեկի մտքով չանցավ խաթարել դատավորների անփոփոխելիության սկզբունքը, բավարարվեցին պետական խորհուրդներ ստեղծելով:

Քրեական հետապնդումները պետք է լինեն այնպիսին, որ տեղիք չտան կասկածելու, որ դրանք հիրավի աղերս ունեն պատասխանատվության անխուսափելիության, երկակի ստանդարտների, վերջապես, այլախոհության բացառման հետ:

Ինչ վերաբերում է արդարացնողներին, ապա դրանք, հաճախ միևնույն դեմքով, եղել են ամեն ժամանակներում և անվրեպ վնասել են հենց իշխանություններին:

Ինչևէ, արդարացումների հիմքում կա՛մ անհարկի զուտ զգացմունքային գնահատականներն են (Հրայր Թովմասյանի անձի առնչությամբ), կա՛մ իրավական նորմերի խեղաթյուրումները: Էլ չեմ խոսում այն մասին, որ որևէ մեկը չի փորձում պատասխանել այնպիսի պարզունակ հարցերի, ինչպիսիք են՝ ինչո՞ւ են դատավարական գործընթացներն արագ հաջորդում ստույգ հայտնի դեպքերին, ինչո՞ւ են պատգամավորները նախապես բացահայտ ակնարկում դատավարական ենթատեքստ ունեցող պլան «ա», պլան «բ» զարգացումների մասին, ո՞վ է իրենց տրամադրում մինչդատական վարույթի գաղտնիքները:

Ցավում եմ, բայց արդարացնողները, մեղմ ասած, պատկերացում չունեն այս զարգացումների վտանգների մասին, կամ իրենց թվում է, թե այս ամենն իրենց կողքով է անցնելու: Չարաչար սխալվում են, քանզի այս ամենը հենց արջի ծառայություն մատուցածներին է առնչվելու:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031