Մեն կղզում ավարտված FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի եզրափակիչ՝ 11-րդ տուրում, Լեւոն Արոնյանը հանդիպեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ եւ ոչ-ոքի արեց:
Վաստակելով 7,5 միավոր՝ Արոնյանը բաժանեց 3-ից 8-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ գործակիցներով պայքարն ավարտելով 4-րդ տեղում:
Մրցաշարի հաղթող դարձավ եւ հավակնորդների մրցաշարի միակ ուղեգիրը նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Վան Հաոն, որն առավելության հասնելով անգլիացի Դավիդ Հոուելի նկատմամբ՝ 8,0 միավորով հավասարվեց ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Ֆաբիանո Կարուանային ու լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ