Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի համար հետաքրքիր և օգտակար կարող են լինել Էստոնիայի անցած ճանապարհն ու կուտակած փորձը. Արմեն Սարգսյանը հանդիպել է Էստոնիայի նախագահի հետ

Հոկտեմբեր 22,2019 10:09

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդի հետ:

Երկու երկրների նախագահները խոսել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ, համաձայնել, որ ներուժը բավականին մեծ է, և երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել մի շարք ոլորտներում։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար հետաքրքիր և օգտակար կարող են լինել տարբեր ոլորտներում Էստոնիայի անցած ճանապարհն ու կուտակած փորձը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն օրակարգին, մասնավորապես Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը։ Ընդգծելով մարդկանց միջև շփումների խթանման անհրաժեշտությունը՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքստում կարևորել է Եվրամիության երկրների մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը։

Նախագահները խոսել են նաև երկու երկրների նախագահական կառույցների միջև փոխգործակցության, մասնավորապես, փորձի փոխանակման ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն արդեն նման ծրագրեր իրականացնում է այլ երկրների հետ։

Էստոնիայի նախագահ Կալյուլայդը հետաքրքրվել է Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացումների և իրավիճակի վերաբերյալ Հայաստանի նախագահի դիրքորոշմամբ։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանում պատմականորեն ունեցած կապերով և տարածաշրջանում հայ համայնքի ներկայությամբ՝ Հայաստանը մշտապես ուշադրությամբ է հետևում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և փորձում է իր նպաստը բերել մարդասիրական նախաձեռնություններին: Մտահոգություն արտահայտելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ Հայաստանի նախագահն ասել է, որ միջազգային հանրությունը գործուն միջոցներ պետք է ձեռնարկի Թուրքիայի գործողությունները դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031