Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՄ-ն պետք է դադարեցնի բանակցությունները Ադրբեջանի հետ. ԵԽ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանս

Հոկտեմբեր 21,2019 23:30

Եվրամիությունը պետք է դադարեցնի բանակցությունները Ադրբեջանի հետ  Բաքվում  ցուցարարների հանդեպ ուժի կիրառման պատճառով: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանսի խմբի (S&D) հայտարարության մեջ:

S&D-ի արտաքին քաղաքականության հարցերով փոխնախագահ Քեթի Փիրին ասել է, որ Բաքվում խաղաղ ցույցի ճնշումը վկայում է այն մասին, որ Իլհամ Ալիևի ռեժիմը արհամարհում է խոսքի ազատության, խաղաղ հավաքների սահմանադրական իրավունքը և միջազգային պարտավորվածությունները:  «Բացի այդ բռնություններն ուղեկցվել են պետության կողմից հովանավորվող զրպարտչական բնույթի արշավով ընդդեմ  ընդդիմության և քաղհասարակության  ակտիվիստների, այդ թվում՝ աննախադեպ հարձակումներ են իրականացվել են ԵՄ  դիվանագետների  վրա, որոնք իրենց մասնագիտական գործունեություն են իրականացրել»,-ասել է Քեթի Փիրին՝ ընդգծելով, որ  կին ակտիվիստների հանդեպ բռնությունները, որոնք հավաքվել էին ուշադրություն հրավիրելու գենդերային բռնության վրա, ցույց է տալիս Ադրբեջանի կառավարության կեղծավոր վերաբերմունքը գենդերային հավասարության հարցում:

S&D-ի արտաքին քաղաքականության հարցերով համակարգող Տոնինո Պիկուլան իր հերթին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին և Եվրահանձնաժողովին կոչ է արել դադարեցնել նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ: «Ադրբեջանի իշխանությունները, վերջապես, պետք է հարգեն հավաքների ազատությունը, դադարեցնեն քաղաքացիական հասարակության ապամոնտաժումը և ազատ արձակեն բոլոր խաղաղ ցուցարարներին, իրավապաշտպաններին կամ քաղբանտարկյալներին, որոնք շարունակում են  մնալ կալանքի»:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Եվրամիությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հետաքննել մի քանի տասնյակ մարդկանց ձերբակալությունը, որոնք նախօրեին փորձել են խաղաղ բողոքի ցույց անցկացնել երկրի մայրաքաղաք Բաքվում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031