Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Որոշ անձանց այս խուճապն ունի շատ ավելի խոր պատճառներ, որոնք վստահ եմ առաջիկայում կբացահայտվեն

Հոկտեմբեր 21,2019 22:20

Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՍԴ-ի օրըստօրե խորացող ճգնաժամի և այդ կապակցությամբ իրավաբանական էլիտիզմի դրսևորումները, որոնք ակնհայտորեն վնասում են Սահմանադրությամբ սահմանված ստանդարտները, սկզբունքներն ու նպատակները

Մի քանի կարևոր շեշտադրում է անհրաժեշտ հստակ տարանջատել ու պահել գործընթացի առանցքում․

Այս ճգնաժամի առանձնահատկությունն այն է, որ այն չի կարող լուծվել որևէ ստանդարտ և սահմանափակ գործիքակազմով, որոնք սահմանված են նախորդ հակաժողովրդավարական իշխանությունների պետության քայքայիչ գործունեության արդյունքում, որին մասնակից են դարձվել նաև դատարանները և Սահմանադրական դատարանն ու առանձին պաշտոնյաներ։

Սա նման է մի իրավիճակի, երբ հիվանդին չեն կարող օգնել սովորական շրջանառության հակաբիոտիկները և անհրաժեշտություն է առաջանում դիմել հակաբիոտիկների ռեզերվային խմբի, որոնք կիրառվում են ծայրահեղ իրավիճակներում, երբ նաև մեծ է վտանգն ու հավանականությունը որ հիվանդության դրսևորման կոնկրետ ձևի պարագայում այն բակտերիաները, որոնց դեմ պետք է պայքարել դիմադրողականություն ունեն այլ հակաբիոտիկների նկատմամբ։

Հիմա ստանդարտ օրենսդրական լուծումները միշտ չէ որ նախատեսված են կամ նախատեսում են այսպիսի լուրջ և խոր խնդիրների դեմ արդյունավետ պայքարի գործիքներ (սա հենց այդ դեպքն է, երբ ՍԴ-ն, դրա անունից գործող անձինք իրենց վերաբերյալ վեճի կապակցությամբ դիմում են պաշտպանության և դա անում են Սահմանադրության և սահմանադրականության բռնաբարման միջոցով)։ Ֆիքսենք, որ ՍԴ-ն չունի ad hoc դատավորներ և այլ գործիքներ, որոնք նման իրավիճակներում թույլ կտան ստանդարտ բանաձևերով լուծել ճգնաժամերը։

Հետևաբար` անհրաժեշտություն է առաջանում դիմել իշխանության կրող ժողովրդին, որն իր հերթին ևս ծայրահեղ անհրաժեշտության միջոց է և պետք է դիմել այն ժամանակ, երբ բոլոր հնարավոր այլ Սահմանադրական միջոցները սպառված են (հատուկ չեմ նշում նեղ օրենսդրական միջոցները, քանի որ Սահմանադրական, իրավական միջոցներն ավելի լայն կարող են լինել քան միայն օրենսդրական ընթացակարգերը, ինչպես այս դեպքում է)։ Այժմ, սակայն մենք ունենք բացարձակ լեգիտիմ ԱԺ, որը Սահմանադրությամբ հանդիսանում է ժողովրդի ներկայացուցիչը և պարտավոր է այժմ ձեռնարկել բոլոր թույլատրելի և արդյունավետ քայլերը ճգնաժամի լուծման ուղղությամբ։

Հիմա այն զարտուղիների վերաբերյալ, որոնք ի հեճուկս բոլոր քննադատությունների, այնուամենայնիվ, ձեռնարկվեցին։

Խոսքը վերաբերում է այն տխրահռչակ նախաձեռնությանը, որը մի քանիսի պատասխանատվությամբ բերվեց, ինչպես նաև և դրա հիմքում ընկած գաղափարախոսության։ Եվ դա հրամցվում էր նողկալի լեգիստական էլիտիզմի դրսևորումներով, որոնց ձեռքը պետությունը կրակն էր ընկել վերջին 15-20 տարում, չնայած նաև այժմ։ Որոնք էին հիմնական նպատակները․

  • Չեզոքացնել դատավոր-անդամ հարցը․ ստեղծել այնպիսի ընթացք, որ դրա վրա առանցքային շեշտադրումները կորցնեն իրենց ուժը կամ թուլանան․
  • Երաշխավորել ՍԴ-ի անձեռնմխելիությունը՝ ՍԴ-ն դնելով մի կարգավիճակում, երբ նույնիսկ դրա հակասահմանադրական գործունեությունը անքննելի է ժողովրդավարական իշխանության մյուս թևերի համար․ ըստ էության մի բացարձակ ինդուլգենցիա, որը տրամաբանորեն պետք է ապահովի բոլորովին այլ ուղղություններ, քան Սահմանադրի նպատակներն են․
  • Հնարավորինս հեռացնել ԱԺ-ին այն առանցքային խնդիրներից և տանել առանձին անձանց ուղղությամբ, ինչն արդեն լրիվ այլ իրավիճակ է ստեղծելու՝ վտանգելով և թուլացնելով ամբողջությամբ լեգիտիմ մի օրակարգ, որը ձևավորվել էր ՍԴ ճգնաժամի արդյունքում․

Եվ այս ամենն արվում էր տարբեր քողարկված և հակապետական շարժառիթներով, իսկ առողջ հարցադրումներն ու ընդդիմությունը ճնշվում էր արդեն հիշատակված նողկալի լեգիզմի ու իրավաբանական էլիտիզմի դրսևորումներով՝ չխորշելով գրեթե ոչ մի միջոցից։ Այս ամենը մի ճանապարհ է, որը մեր պետությունը պետք է տանի մի փակուղի, որից դուրս գալը շատ բարդ է լինելու, միգուցե նաև անհնարին։ Ավելին` այս ամենը նաև ձեռնարկվում էր միջազգային կառույցների հնարավոր բացասական արձագանքների մանիպուլյատիվ սպառնալիքներով։ Այս հարցին դեռ առանձին կանդրադառնամ՝ քննարկելով բոլոր այն գործողություններն ու անգործությունը, որը անխուսափելիորեն ապահովում է այդ հետևանքները, որոնք չեմ բացառում, որ անփորձության և միջազգային գործընկերների հետ աշխատանքի ու գործիքակազմի անփորձության պատճառ է, սակայն մի խումբ անձանց կողմից հստակ տարվել է շատ մանրակրկիտ ու խորքային աշխատանք այդ ուղղությամբ, որը չհասկանալը կամ չտեսնելը ևս լրջագույն բացթողում է և խնդիր պետության համար։

Հիմա ամենակարևորներից մեկը․ ՍԴ ճգնաժամը մի հարց չէ, որ ՍԴ-ում միջանձնական հարաբերությունների կամ լոկ ՍԴ-ի ներքին հարց է, որին որևէ մեկը կամ որևէ մարմին չի կարող և չպիտի միջամտի։ Ընդ որում, ես այս գիծը նկատել եմ դեռևս ամռանը, երբ ի հեճուկս Վարչապետի և քաղաքական այլ հայտարարությունների ու դիրքորոշումների հետևողականորեն զարգացվում էր ՍԴ հարցերին միջամտելու անթույլատրելիության գաղափարաբանությունը։

ՍԴ ճգնաժամը լուծելուն ուղղված ԱԺ գործողությունները ոչ թե միջամտություն են ՍԴ-ի ներքին հարցին այլ պարտականություն ժողովրդի լեգիտիմ ներկայացուցչական մարմնի համար այն պարագայում, երբ ստեղծված իրավիճակում ՍԴ-ն անկարող է լուծել առկա խնդիրը՝ արդյունքում դուրս գալով Սահմանադրության տիրույթից։

Որոշ անձանց այս խուճապն ունի շատ ավելի խոր պատճառներ, որոնք վստահ եմ առաջիկայում կբացահայտվեն։ Սակայն չափազանց կարևոր է չշեղել ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման օրակարգը և չտրվել տարբեր մանիպուլյատիվ ազդեցությունների։

Շատ կարևոր է նաև չտրվել այն մոլորության, որ միայն այսպես կոչված «իրավաբաններին» է հասու այս խնդրի վերաբերյալ դատողություններ անելու առաքելությունը։ Ազգային ժողովը ժողովրդի այն լեգիտիմ ներկայացուցիչն է, որը կարող է և պետք է տա այս հարցի ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական գնահատական, որի վրա հիմնվելով էլ կձեռնարկվեն այս հարցի լուծմանն ուղղված մյուս գործողությունները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031