Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Օպերայից մինչև քաղաքապետարան խանութ թալանողներին գրում են զոհված ու փող տալիս, դա ինչքանո՞վ է ճիշտ. իմ մայրերին մենակ չեմ թողնի. Մարգարիտա Խաչատրյան

Հոկտեմբեր 21,2019 21:44

«Ես որպես «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ չեմ կարող մենակ թողնել իմ ծնողներին, նրանք պահանջել են, գնացել ենք կառավարության շենքի դիմաց, ես պարտավոր եմ իմ շահառուների հետ գնալ կառավարության շենքի առաջ»,- Aravot.am-ի հիշեցմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը իր հնչեցրած հայտարարությունները քննադատության առիթ են դարձել, այսպես արձագանքեց  «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ Հադրութում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողի մայր Իրինա Ղազարյանն այսօր մեզ հետ զրույցում  անընդունելի համարեց այն, որ Մարգարիտա Խաչատրյանը համեմատել է մարտի 1-ի զոհերին զոհված զինծառայողների հետ՝ նշելով, թե նրանց համար գումար են տալիս հարազատներին, իսկ զոհվածներին՝ ոչ. «Կապ չունի զինվոր է եղել, թե ոչ, ամեն մեկն իր տան ճրագն է եղել: Բոլորիս համար է այդ կռիվը եղել, միայն այդ տասը հոգու համար չի եղել, չարժի ասել՝ ինչո՞ւ նրանց և ոչ մեզ, քանի որ նրանց էլ է ծնող բերել, քո երեխային էլ»:

Մարգարիտա Խաչատրյանն արձագանքեց. «Ես իմ մայրերին մենակ թողնելու իրավունք չունեմ, իմ ծնողների պահանջն է դա, ես գնացել եմ: Օպերայից մինչև քաղաքապետարան խանութ թալանողներին գրում են զոհված ու փող տալիս, դա ինչքանո՞վ է ճիշտ: Այդ մայրերը 85 տարեկան են, դուրս են եկել պայքարի, ես թողնեմ այդ մայրերին մենա՞կ: Ցանկացած հայի կերպար ինձ համար թանկ է»:

Մարգարիտա Խաչատրյանի հասցեին հնչած մյուս քննադատությանը, թե ՊՆ նախարարների հետ է համագործակցում, զոհված զինվորի մայրն այսպես պատասխանեց. «Եթե իրենք չգիտեն կազմակերպության կանոնադրության բուն իմաստը, նշեմ, որ համակարգող  խորհուրդը ստեղծվել է պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ, որը հասարակական գործունեություն է ծավալում: Մեր ծրագրերում է հուղարկավորության մասնակցելը, զինվորին ծաղիկ-ծաղկեպսակների զետեղումը, տարիների ընթացքում զոհվածների ընտանիքներին ուշադրության կենտրոնում պահելը: Ես ոչ ֆինանսական աղբյուրներ ունեմ, ոչ էլ միլիոնատեր եմ: Ես գնացել եմ գեներալների հետ, հասել նրան, որ նրանք հուղարկավորման օրը կանգնեն այդ ծնողների կողքին: Եթե որոշ մարդկանց թվում է, որ տիկին Մարգարիտան ինչ-որ ծրար կվերցնի, ինչ-որ ծրարի մոտ կգնա, ով կվերցնի, տանի իր բալին դագաղի փող անի: Ես այդքան վրդովված եմ»:

Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո զոհվածների մայրերին վարչապետի օգնականը հերթով կանչում, զրուցում է նրանց հետ, որ որոշում կայացնեն, տեսնեն, թե ինչ են անելու այդ ծնողների համար:

Զոհվածների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Մարգարիտա Խաչատրյանի կարծիքին, ասաց. «Ես այն շեշտադրումները՝ բա ինչի՞ ուրիշների հարցը լուծվեց, մերը՝ ոչ: Ես դա ճիշտ չեմ համարում: Ես համարում եմ հանրային համակեցությանը հակասող է: Շահառուների շրջանակը որոշվել է այն ժամանակներում, երբ ինչպես դուք եք ասում՝ իշխանությունների հետ շատ մերձ հարաբերություններ ունեիք, ես չեմ հիշում, որ դուք երբեւէ այսպիսի հանդիպում ունեցած լինեիք, ասենք՝ Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների կամ նախագահների հետ եւ այդ շեշտադրումներով հանդես գայիք: Ինձ համար տարօրինակ է: Այն ժամանակ ինչո՞ւ չեք եկել կառավարության մոտ նստել»:

Խնդրեցինք Մարգարիտա Խաչատրյանին մեկնաբանել վարչապետի այս հայտարարությունները: Նա նշեց. «Ես իմ թերթերն իմ էջում դրել եմ, որ ինձ համար այս իշխանություն, հին իշխանություն չկա. իմ պայքարը մեկն է եղել՝ օրենսդրական դաշտում, զինվորը զուգարան չի մաքրում, համազգեստի խնդիրը, թաղման ծախսերի խնդիրը, արձակուրդների խնդիրը: Հո իրենց ասելով չէ՞»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031