Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներից մեկը համարվող Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։
Պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին ուղղված նամակում Բեքչյանը մասնավորապես տեղեկացնում է, որ հրաժարվում է իր թեկնածությունն առաջադրելուց, քանի որ խախտվել են մյուս բնական թեկնածուների իրավունքները։
Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն անընդունելի համարելով մնացած 10 եպիսկոպոսների թեկնածության առաջադրման սահմանափակումը և դա որակել է իբրև խիստ վտանգավոր զարգացում պատրիարքարանի ապագայի համար:
Իր զորակցությունը հայտնելով թեկնածություն առաջադրելու իրավունքից զրկված հոգևորականներին՝ Բեքչյանը հրաժարվել է հաստատել իր թեկնածությունը և կոչ է արել մյուսներին նույնպես չառաջադրվել՝ հանուն արդարության և հավասարության։
Աղբյուր` Ermenihaber.am