Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հնդկաստանի կառավարությունը շահագրգռված է Հայաստանի հետ տնտեսական կապերի ընդլայնմամբ

Հոկտեմբեր 21,2019 19:44

Փաշինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ հայ-հնդկական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Կառավարության ղեկավարը նշել է, որ սեպտեմբերին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, որի ընթացքում երկուստեք կարևորել են տարբեր ոլորտներում կապերի ընդլայնումը, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությունը: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ Հայաստանում անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ, ինչը վկայում է երկու երկրների և ժողովուրդների ամուր կապերի մասին: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Նարենդրա Մոդդիին ուղղված Հայաստան այցելելու իր հրավերը և համոզմունք հայտնել, որ այցը նոր թափ կհաղորդի Հայաստանի ու Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացմանը:

Կիշան Դան Դևալին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ առաքելությունը բարձր մակարդակով իրականացնելու և երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Դեսպանը նշել է, որ իր երկրի կառավարությունը ևս շահագրգռված է Հայաստանի հետ տնտեսական կապերի ընդլայնմամբ և ամրապնդմամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական և տնտեսական ոլորտներում փոխգործակցության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, բիզնես կապերի խորացման, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին և այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է նաև Եվրասիական տնտեսական միության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրումը, ինչը ևս նոր ազդակ կհաղորդի հայ-հնդկական առևտրատնտեսական հարաբերություններին ու փոխգործակցության ընդլայնմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031