Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, երկարաժամկետ զարգացման չեն տանելու. Աշոտ Ղուլյան

Հոկտեմբեր 21,2019 19:22

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ

Նոյեմբերին Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը որոշելու է և՛ նախագահական ընտրություններում սեփական թեկնածու առաջադրելու հարցը և՛ այն սկզբունքները, որոնցով ձևավորվելու է կուսակցության համամասնական ցուցակը:

2020 թվականի գարնանը հանրապետությունում տեղի ունենալիք համապետական երկու ընտրությունները Արցախի կյանքում շատ բան են որոշելու հաջորդող հինգ տարիների համար: Երբեք այսքան անորոշ ու կտրտված չի եղել Արցախի քաղաքական դաշտը. նախկինում գործող կուսակցությունների թիվը համարյա կրկնապատկվել է՝ հասնելով 25-ի: Բարդ ընտրություններ են սպասվում այն իմաստով, որ բնակչության շրջանում պետք է արմատավորել այն գիտակցումը, որ յուրաքանչյուր քաղաքացի իր որոշմամբ պատասխանատվություն է ստանձնում երկրի ապագայի համար:

Առհասարակ մեր նման երկրներում անձերի անհատական դերն ու հեղինակությունը մեծ ազդեցություն է ունենում ընտրությունների ելքի վրա, սակայն հենց այս փուլում անչափ կարևոր է հասկանալ, որ ընտրությունները շատ ավելի արժեքների մասին են, այն արժեքների, որոնք կարող են ամուր հիմք լինել հասարակության բարօրության և պետականության ամրապնդման համար: Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, երկարաժամկետ զարգացման չեն տանելու:

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հայտարարել է քաղաքական նոր գործընթաց սկսելու մասին: ՏԻՄ ընտրություններին նախապատրաստվելու շրջանում եղել ենք Արցախի բոլոր շրջաններում: Հանդիպումներ ենք ունեցել տեղական կառույցների ներկայացուցիչների հետ, քննարկվել են այն հիմնական հարցերը, որոնք պետք է արտացոլվեն կուսակցության նախընտրական ծրագրում: Այսօր էլ աշխատանքները շարունակվում են: Նոյեմբերին կուսակցության համագումարը որոշելու է և՛ նախագահական ընտրություններում սեփական թեկնածու առաջադրելու հարցը և՛ այն սկզբունքները, որոնցով ձևավորվելու է կուսակցության համամասնական ցուցակը:

Կուսակցության շարքերում և հանրային լայն շրջանակներում տիրապետող է դառնում այն տեսակետը, որ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ որպես զուտ արցախյան առաջին քաղաքական կառույց, պարտավոր է քաղաքական ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու հայտ ներկայացնել և, ինչպես եղել է նախկինում, ազնիվ ու քաղաքակիրթ մրցակցային պայքարի օրինակ ցույց տալ:

Այս դիրքորոշումը որևէ կերպ չի սահմանափակում հանրապետության քաղաքական դաշտում և անհատ գործիչների միջև այս օրերին էլ շարունակվող քաղաքական խորհրդատվությունների և քննարկումների հնարավորությունը: ԱԺԿ-ն պատրաստ է լայն համախոհության միջավայր ձևավորել երկրի առջև ծառացած խնդիրների համապարփակ լուծման նպատակով հանրային-քաղաքական ազդեցիկ կոնսոլիդացիայի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031