Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ:
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Խոր ցավով տեղեկացա Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման հետևանքով մարդկանց մահվան ողբերգական լուրի մասին:
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցություններ և աջակցության խոսքեր զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ արագ ապաքինում»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ