Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մութաֆյանին եւ Օհանջանյանին կալանավորելու որոշումը խայտառակ էր, իսկ քննիչի միջնորդությունը՝ դատարկ». պաշտպան

Հոկտեմբեր 21,2019 17:57

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Սարգիս Օհանջանյանի կալանքի դեմ նրա պաշտպանի վերաքննիչ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կշարունակի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ին:

Այս մասին այսօր՝ բողոքի քննության մեկնարկի օրը, լրագրողներին հայտնեց Սարգիս Օհանջանյանի  շահերի պաշտպան, փաստաբան Վահե Եփրիկյանը:

Հիշեցնենք՝ Նարեկ Մութաֆյանը, ինչպես նաեւ Սարգիս Օհանջանյանը վերջերս տեսախցիկով մոտեցել էին Քոչարյանի ու մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին եւ նկարահանելով` հարցեր հղել։ Հարուցվել էր քրեական գործ` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու հատկանիշներով։ Նարեկ Մութաֆյանի վերաքննիչ բողոքի քննությունը եւս կշարունակվի նշյալ օրը:

 
Պաշտպան Վահե Եփրիկյանը կարծում է, որ վերաքննիչի որոշումը կհրապարակվի հենց այդ օրը. «Այս պահին կանխատեսումներ չեմ ուզում անել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ երիտասարդներին կալանավորելու միջնորդությունը բավարարելու դատական ակտն ա՜յն աստիճանի խայտառակ էր, իսկ քննիչի միջնորդությունը՝ դատարկ, որ դատարանի տրամադրվածության հարցն այս պարագայում երկրորդական է: Կալանքը պետք է վերացվի, որպեսզի Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը ժամ առաջ ազատ արձակվեն: Պնդում եմ կարծիքս՝ նրանք ենթարկվում են քաղաքական հետապնդման»:


Հավելենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի առաջ այսօր նստացույց էին անում Քոչարյանի աջակիցները՝ ի պաշտպանություն Մութաֆյանի եւ Օհանջանյանի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031