Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ-ն էս պահի դրությամբ ունի լեգիտիմության խնդիր». Տիգրան Ավինյան

Հոկտեմբեր 21,2019 17:30

«Ինձ մոտ այն տպավորությունն է, որ էս բոլոր պրոցեսներում մոռանում ենք, թե անցյալում ինչ է տեղի ունեցել: Ես միանշանակ վստահ եմ, որ ՍԴ-ն էս պահի դրությամբ ունի լեգիտիմության խնդիր: Ես չէի ուզենա, որ քաղաքական ճնշում դիտվեր որեւէ գործ, որը գտնվում է իրավապահների դաշտում, քաղաքական առումով պետք է արձանագրենք, որ խնդիր կա ՍԴ-ում, եւ այդ խնդիրը պետք է լուծում ստանա, քանի դեռ լեգիտիմության խնդիր կա, կառույցը չի կարող գործել իր ողջ հզորությամբ: Պետական ինստիտուտը պետք է ներշնչի հարգանք, բայց եւ չենք կարող աչքներս փակել էն բոլոր խնդիրների վրա, որոնք կան էնտեղ»,-այսօր անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին եւ նաեւ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու թեմային, ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով. «Իրավական տեսանկյունից կարող եմ ասել, որ քրեական գործ է հարուցվել դեպքի առթիվ, եւ Հրայր Թովմասյանը որեւէ կարգավիճակ չունի այդ քրեական գործում, հանգամանքները պարզելու համար որոշակի մարդիկ հրավիրվում են ԱԱԾ, պետք է հետեւենք ընթացքին, հասկանանք` ինչ է կատարվում, իսկ քաղաքական մասով կարող եմ ասել՝ եկեք վերադառնանք մեր իրականություն, հիշենք բոլոր այն գործընթացները, որ նախկինում են տեղի ունեցել՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հետ կապված»:

Փոխվարչապետի խոսքով. «Լուծումների մասին պետք է մտածել, որովհետեւ սա համընդհանուր խնդիր է: Գործադիրը որոշակի նախաձեռնություն պետք է ներկայացնի այս խնդիրը լուծելու համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031