Լրահոս
Օրվա լրահոսը

Նախքան հրաժարականը՝ Տիգրան Ավինյանը խոսել է Սարհատ Պետրոսյանի հետ

Հոկտեմբեր 21,2019 16:51

Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախքան Կադաստրի կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրաժարականը՝ խոսել է նրա հետ:
«Նա ներկայացրել է իր տեսակետները, իր ունեցած խնդիրները նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ, որը հանդիսանում է իմ խորհրդականը, նաեւ ներկա Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ։ Ընդհանուր առմամբ, ինձ համար տրամաբանությունն ընդունելի չէ, որովհետեւ դա նույնն է, որ առողջապահության նախարարը հրաժարական տա, որովհետեւ համաձայն չէ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ»,-ասաց Ավինյանը՝ նշելով, որ «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մասին պարոն Պետրոսյանի հայտարարությունը, իր համար էլ էր նորություն:

Հարցին, որ հրաժարականի հայտարարության տեքստում Տիգրան Ավինյանի անունն է արծարծվել, պարոն Ավինյանը պատասխանեց. «Իմ անունը շրջանառվում է այն կոնտեքստում, որ նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն իմ խորհրդականն է, իսկ պարոն Պետրոսյանի դիտարկումը, թե հետընթաց կա այդ ոլորտում, կարծում եմ, որ նա, չլինելով Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար, դժվար ծանոթ լինի քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրներին։ Դժվար թե հարակից ոլորտ ղեկավարելով կարող ես բոլոր խնդիրներին ծանոթ լինել, այդպես չէ»։

Փոխվարչապետը ասաց, որ Սարհատ Պետրոսյանի աշխատանքը բավականին դրական էր գնահատում։

Տիգրան Ավինյանի կարծիքով, Սարհատ Պետրոսյանը հիասթափված էր, որ այդ պաշտոնը հնարավորություն չէր տալիս քաղաքաշինության ոլորտում որոշակի գործունեության ծավալել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031