Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին նոր որոշումներ է ստորագրել, որոնցով Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման ընթացքում ներդրած ավանդի և ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել է՝
- Հարություն Արամայիսի ՅԱՎՐՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի արարողակարգի ղեկավար),
- Աննա Ռուբիկի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի լրատվության պատասխանատու),
- Սևակ Խաժակի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ («Համահայկական կամավորական միություն» հասարակական կազմակերպության ղեկավար),
- Ռիտա Յուրիի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ (Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության 1-03 ծառայության պետ):
Նիկոլ Փաշինյանը Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով պարգևատրել է՝
- Բագրատ Արմենի ԴԻՎԱՆՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի գլխավոր նկարիչ-դիզայներ),
- Դավիթ Վարդգեսի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի տեխնիկական տնօրեն),
- Մուշեղ Հենրիի ԳԱՌՈՒԿՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի եռաչափ պատկերների հեղինակ):
Կարդացեք նաև
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ