Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործուղումներից ավելի քամված հետ ես գալիս». Աննա Կարապետյանը վստահեցնում է, որ իրեն 3000$ օրապահիկ չեն տվել, եւ բյուջեի հաշվին էլ չի գնացել ԱՄՆ

Հոկտեմբեր 21,2019 16:14

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանի՝սեպտեմբերի 7-28-ը ԱՄՆ կատարած գործուղումը քննարկումների տեղիք է տվել: Թեեւ հետո պարզաբանում եղավ, որ այդ գործուղումը պետբյուջեի հաշվին չի եղել, այլ՝ ԱՄՆ կառավարության, այնուամենայնիվ, այսօր Aravot.am-ի հետ զրույցում Աննա Կարապետյանն իր զարմանքը հայտնեց, թե ինչպես է նենգափոխվել իրականությունը՝ ցույց տալու, թե 3000$ օրապահիկ է ստացել գործուղման ընթացքում:

Աննա Կարապետյանի խոսքով՝ «Նախ, միայն Վաշինգտոն չի եղել այցը, եղել է մի քանի նահանգներում, սկզբում՝ Վաշինգտոն, Չիկագո, Յուտա նահանգ, այնուհետեւ Կարոլինա, վերջում Բոստոն»: Նա վստահեցրեց, որ օրակարգն այնքան հագեցած է եղել, որ շոփփինգի, զվարճանքների ժամանակ առհասարակ չի մնացել. «Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել աշխատանքի նախարարությունում, եւ բոլոր նահանգների սենատորների, ներկայացուցիչների հետ: Նաեւ Հարվարդ ենք գնացել»:

Նա ասաց, որ նոր հրավեր է ստացել ԱՄՆ մեկնելու, բայց մերժել է այն՝ չնայած, որ նորից ամբողջ ծախսը հոգալու էր հրավիրող կողմը:

Հարցին՝ ձեր իշխանությունների օրոք խորհրդարանականների գործուղումների ծախսերը կտրուկ աճել են, մոտ 50% -ով ավելի շատ են ծախսել, քան 2017-ին նույն ժամանակահատվածում, դուք ինչո՞վ եք սա պայմանավորում ու ի՞նչ բացատրություն կտաք սրան՝ Աննա Կարապետյանը պատասխանեց. «Խորհրդարանական պետություն ենք մենք այլեւս, խորհրդարանի դերը պետք է բարձրացվի, նորմալ եմ համարում խորհրդարանների միջեւ համագործակցության առումով նաեւ: Օրինակ, Չեխիայի սահմանադրական իրավունքի հանձնաժողովի նախագահը, երբ այցելել էր Հայաստան, ԱԺ, մենք հանդիպում ենք ունեցել, ֆորմատը դրվել է նաեւ հանձնաժողովային համագործակցության եւ այս համատեքստում մենք հրավեր ենք ստացել Չեխիայից եւ պատրաստվում ենք այդ այցին՝ հանձնաժողովների մակարդակում նաեւ սկսելու համագործակցությունը: Կարծում եմ, որ խորհրդարանական երկրի պարագայում նորմալ է սա: Իհարկե, պետք է առաջնայինը տարբերել երկրորդականից, դա արվում է»:

Նա վստահեցրեց, որ ինչ հրավեր լինում է, այսպես ասած չեն «վազում». «Մենք ինքներս էլ, մեր զբաղվածությունից ելնելով, մեր գործը հասցնելու տեսանկյունից ելնելով՝ չենք կարող ամեն ինչի գնալ եւ այստեղ թողնել: Գիտեք, գործուղումների ընթացքում ավելի շատ ես հոգնում եւ ավելի քամված հետ ես գալիս»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի ժամանակ Հերմինե Նաղդալյանը մի քանի օրում 2 մլն-ի հեռախոսով խոսել էր Չինաստանում գտնվող որդու հետ: Աննա Կարապետյանից ճշտեցինք՝ իր գործուղման ժամանակ հեռախոսային վճարները բյուջեի՞հաշվին են եղել, թե՞ սեփական գրպանի: Նա վստահեցրեց, որ այդ ծախսերն ամբողջությամբ իր վրա են՝ ոչ հրավիրող կողմի, ոչ էլ ՀՀ ԱԺ-ի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031