Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեի նախագահը` իր ազատման, Ամուլսարի եւ գաղտնալսման գործի մասին

Հոկտեմբեր 21,2019 15:56

«Ոչ միայն ձեր նշած, այլ յուրաքանչյուր գործով, բոլոր գործերով կատարվել է օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննություն` անկախ այն հանգամանքից, որևէ մեկը պաշտոնավարո՞ւմ է, թե՞ ոչ»,-ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը` ի պատասխան լրագրողների հետաքրքրությանը` Սասուն Խաչատրյան-Արթուր Վանեցյան հեռախոսազրույցի հայտնի գաղտնալսման գործի վերաբերյալ:

Նա չցանկացավ այլ մանրամասներ հայտնել` ելնելով նախաքննության շահերից:

«Ես ասել եմ, որ հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է խոսակցությունը»,-հավելեց Քննչական կոմիտեի նախագահը: «Նախաքննությունն իր բնական հունով ընթանում է, այո կան մի շարք բացահայտված հանգամանքներ, բայց կրկնում եմ` նախաքննության շահերից ելնելով ճիշտ չեմ համարում այդ մասին այս փուլում բարձրաձայնելը»,-շեշտեց նա:

Իր պաշտոնից ազատվելու վերաբերյալ հարցի մասին էլ Հայկ Գրիգորյանն ասաց. «Օրենքով Քննչական կոմիտեի նախագահը նշանակվում եւ ազատվում է կառավարության որոշմամբ: Եթե նպատակահարմար կգտնեն ինձ ազատել…»:

Խոսք եղավ նաեւ հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում կառուցվածքային փոփոխությունների մասին: Քննչական կոմիտեի նախագահը հաստատեց, որ կոմիտեին կցվելու են մի շարք այլ գերատեսչությունների քննչական ստորաբաժանումներ:

Ինչ վերաբերում է Ամուլսարի գործին, Հայկ Գրիգորյանը նշեց. «Անցյալ տարի, երբ այդ գործը վարույթ ենք ընդունել, խնդիրը հետեւյալում էր` բնապահպանության նախարարության ՇՄԱԳ-ի ՊՈԱԿ-ը իր հերթին շահագրգիռ մարմիններ է ուղարկում այս կամ այն տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված այդ ՇՄԱԳ-ի հաշվետվությունը: Եվ այդ շահագրգիռ մարմինների կողմից դրական կամ բացասական եզրակացությունները ստանալուց հետո նոր իրենք էլ են եզրակացություններ կայացնում եւ ուղարկում են նախարարին հաստատման; Այդ փուլում մենք տեղյակ չենք եղել թե բնապահպանության նախարարը ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ ՇՄԱԳ-ի թույլտվության վրա: Ինչ վերաբերում է Իվանյանի (Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգականն է -Գ.Հ) նոր պաշտոնին, Կառավարության որոշմամբ Քննչական կոմիտեում տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ եւ նրա պաշտոնն ուղղակի վերանվանվել է, նա նոր պաշտոնի չի նշանակվել:

Եթե նախկինում ինքը ղեկավարել է սեփականության դեմ ուղղված, կոռուպցիոն հանցագործությունների դեմ ուղղված եւ կիբեր հանցագործությունների դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունը, այժմ կիբերհանցագործությունների վարչությունն առանձնացվել է, եւ ինքը մնացել է իր պաշտոնում»:

Քննչական կոմիտեի ղեկավարն ասաց, որ Իվանյանի նկատմամբ ծառայողական քննությունն էր ընթացել եւ ծառայողական քննության արդյունքներով նա որեւէ շահագրգռություն կամ կապ չի էլ ունեցել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031