Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույցեր՝ Լիբանանում. տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը

Հոկտեմբեր 21,2019 15:52

Լիբանանում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով կառավարության հրաժարականը: «Լիբանանյան ուժեր» քրիստոնեական կուսակցությունը զանգվածային ցույցերի ֆոնին հայտարարել է իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: «Համոզված ենք, որ կառավարությունն ի վիճակի չէ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրավիճակը վերահսկի, ուստի մեր նախարարներին կոչ ենք անում հրաժարական ներկայացնել»,-ասել է կուսակցության առաջնորդ Սամիր Ջաաջան:

Ցուցարարները մեծ ցնծությամբ են ընդունել այս լուրը: Տրիպոլիում՝ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում, ակցիայի մասնակիցները մյուս կուսակցություններին ևս կոալիցիայից դուրս գալու և արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչ են արել:

Ցուցարարները բողոքում են կոռուպցիայի, բարձր հարկերի դեմ և հեղափոխության կոչեր են հնչեցնում: Ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին պահանջել է կառավարությունից համաձայնեցնել բարեփոխումների ծրագիր:

Լիբանանում ցույցերը սկսվել են հոկտեմբերի 17-ին այն բանից հետո, երբ կառավարությունը որոշել է հարկ սահմանել WhatsApp-ով և այլ հաղորդակներով զանգերի համար: Իշխանությունները չեղարկել են որոշումը, սակայն ցույցերը շարունակվում են:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031