Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ Phoenix TV-ի համար Սիան Սունի անցկացրած բացառիկ հարցազրույցում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության հնարավոր ոլորտների, երկու հնագույն քաղաքակրթությունների և Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում գտնվող Հայաստանի դերի վերաբերյալ մի շարք հարցեր։
Սիան Սունը GIF19-ի շրջանակներում կազմակերպված լրագրողական այցի մասնակիցներից էր։
Այցի նպատակն էր միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վրա։
Այցը համատեղ կազմակերպել են FAST-ը և «Հայաստանի եվրոպացի բարեկամները» (EuFoA), որոնք առաջին անգամ են համագործակցել նման նախաձեռնության շրջանակներում` նպատակ ունենալով կազմակերպչական և նյութատեխնիկական աջակցություն տրամադրել լրագրողներին։
Կարդացեք նաև
«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»