Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ցուցարարների հանդեպ անհամաչափ ուժ է կիրառվել. Եվրամիություն

Հոկտեմբեր 21,2019 15:41

Եվրամիությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում հետաքննել մի քանի տասնյակ մարդկանց ձերբակալությունը, որոնք փորձել են խաղաղ բողոքի ցույց անցկացնել երկրի մայրաքաղաք Բաքվում: Բացի այդ, Բրյուսելը հայտարարել է Բաքվում ցուցարարների հանդեպ անհամաչափ ուժի կիրառման մասին:  Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հավաքների ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է, ուստի Եվրամիությունն Ադրբեջանի իշխանություններից ակնկալում է միջազգային պարտավորվածությունների կատարում: Բացի այդ Բրյուսելը կոչ է արել անհապաղ ազատ արձակել խաղաղ ցուցարարներին:

Հիշեցնենք, որ նախօրեին մի խումբ ակտիվիստներ փորձել են ցույց անել Բաքվի կենտրոնական հրապարակում,  իրավապահ մարմինները ուժի կիրառմամբ ցրել են անել: Ոստիկանության գլխավոր վարչության տվյալներով՝ ցույցին մասնակցել է 220 մարդ: Իրավապահները հայտարարել են 60 ցուցարարի ձերբակալության մասին, ավելի ուշ նրանցից 42-ն ազատ է արձակվել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031