«Որքանով ինձ հայտնի է, Գեւորգ Կոստանյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Գեւորգ Կոստանյանն ինձ խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը` ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի վերաբերյալ:
Քանի որ վերջինիս անունը շոշափվում էր ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում, լրագրողներից մեկը հետաքրքրվեց` արդյոք գործով զարգացումներ սպասվո՞ւմ են: «Եկեք ապագային ուղղված ոչինչ չասեմ»,-ասաց Սասուն Խաչատրյանը:
Հրայր Թովմասյանին էլ անդրադարձ եղավ, մասնավորապես հնչեց այն միտքը, որ նա քաղաքական հետապնդման մասին է խոսում: «ՀՔԾ-ն ղեկավարվում է միայն օրենքով, քաղաքական հրահանգներ ոչ ստանում է, ոչ էլ ստանալու դեպքում կկատարի»,-ասաց ՀՔԾ պետը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ