Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Վարդանյանը Նիկոլայ Բաղդասարյանին դիտողություն արեց. «Որեւիցե լուրջ վերաբերմունք հանձնաժողովի նկատմամբ այս քննարկումից հետո ձեւավորվել չի կարող»

Հոկտեմբեր 21,2019 15:04

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տվեցին «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի նախագծին: Նա առաջարկում էր, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում հանեն այն հոդվածները, որոնք ԽՍՀՄ ժամանակներից են ու չեն գործում. «Օրինակ, ինքնաթիռով առանց տոմս թռնելու վերաբերյալ կարգավորում կա, դա այն ժամանակ էր, որ մարդիկ կարողանում էին առանց տոմս հայտնվեին ինքնաթիռում»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանն ու հորդորեց մեռելածին հոդվածները հանել, փոխարինել նորերով:

Հանձնաժողովի նիստում անորոշ իրավիճակ ստեղծվեց, երբ կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ իրենք Նիկոլայ Բաղդասարյանին նոր առաջարկներ են ուղարկել, իսկ պատգամավորը պնդում էր, որ դրանք չի ստացել:

Նիստն ընդմիջվեց, մինչեւ պարզաբանումներ արվեցին: Այնուհետեւ Նիկոլայ Բաղդասարյանը փորձեց տեղում ընթերցելով՝ հանձնաժողովի անդամներին ասել, թե որ առաջարկներն է ներառում նախագծում, որոնք՝ ոչ, ինչը բարկացրեց նրա գործընկերներին:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ առանց այդ էլ երկու ամսով նախագծի քվեարկությունը հետաձգվել է եւ մինչեւ նիստը պիտի այդ տեխնիկական հարցերը պարզաբանած լինեին, սեղանին դրված լիներ նախագիծը՝ իր «քրիստոնեական տեսքով». «Եթե ձեր կարծիքով սա բարձրացնում է հանձնաժողովի հեղինակությունը կամ որեւիցե եղանակով մեր աշխատանքների արդյունավետությունը… հակառակ դեպքում որեւիցե լուրջ վերաբերմունք հանձնաժողովի նկատմամբ այս քննարկումից հետո ձեւավորվել չի կարող: Վերջնական տեքստը պետք է լինի: Նախագծի քվեարկությունը հետաձգվել է երկու ամսով, որ պատրաստ լինի վերջնական տեքստ, այն հասանելի լինի, մարդիկ տեսնեն, դրա հիման վրա իրենց դիրքորոշումն արտահայտեն: Հիմա ես չգիտեմ: Մենք չպետք է դարձնենք այս օրենսդրությունը պատուհաս քաղաքացիների համար: Քաղաքացիներն արդեն երկար ժամանակ այս կամ այն օրենքի ոչ հստակ կարգավորումից տուժել են: Իմ համար ընդունելի չի, որ դուք չեք գտել հիմնական զեկուցողին, իմ համար ընդունելի չի, որ մեյլն ուղարկվել է անձնականիս, անձնականս չեմ ստուգել…դուք գիտեիք, որ օրակարգ կա, պետք է նիստ անեինք ու որոշում ընդունեինք: Սա, իրոք, ընդունելի չի»:

Նիկոլայ Բաղդասարյանն էլ արձագանքեց, որ «սա շատ տեխնիկական խնդիր է, ճաշակի խնդիր է, կառավարությունն առաջարկում է հղումներ անել այլ օրենսգրքերի, ես առաջարկում եմ բացել, գերմանական օրենսդրության մեջ հղումներով չի»: Վլադիմիր Վարդանյանն էլ, լսելով Գերմանիայի հետ համեմատությունը, ասաց. «Պարոն Բաղդասարյան, հավատացնում եմ ձեզ, Գերմանիայի Բունդեսթագում նման իրավիճակ չի կարող լինել, որ առանց նախագծի վերջնական տեքստն ունենալու…»:

Բաղդասարյանն արձագանքեց. «Վերջնական տեքստը print եմ արել, բաժանել եմ նախորդ նիստի ժամանակ, դուք հայտարարեցիք, որ ընդամենը քվեարկությունն եք հետաձգում, քվեարկությունից առաջ առաջարկություն է ներկայացվել, ասում են՝ 3 կետ հանեք: Ես ընդունում եմ այդ առաջարկությունը, ասում եք՝ վերջնական տեքստը տվեք: Կարամ համակարգչից այդ 3 կետը delеte անեմ տամ, եթե դա է խնդիրը: Ես նոր եմ իմանում այդ 3 կետի մասին, ե՞րբ պիտի անեի»:

Ի վերջո, եկան կոնսենսուսի եւ նախագիծը դրեցին քվեարկության:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031