Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է նվազագույնի հասցնել ոստիկանության կողմից միջամտությունները, այդ թվում՝ հոգեբանական. ՀՔԱՎ-ի վերլուծությունը ոստիկանության բարեփոխման վերաբերյալ

Հոկտեմբեր 21,2019 15:08

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դեռևս 2019 թ․ապրիլին ՀՀ ոստիկանություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, ինչպես նաև պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ և ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչություն դիտարկումներ ստանալու ակնկալիքով ուղարկել էր «ՀՀ ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգավորիչ դաշտի մոնիթորինգի և իրավահամեմատական վերլուծության ծրագիր»։ Հունիսին զեկույցն ուղարկվել էր նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ա․ Գրիգորյանին։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այս ծրագիրը կազմել է փորձագետ Դավիթ Խաչատուրյանի ներգրավմամբ։ Նպատակն է վերհանել ոստիկանության կազմակերպման և գործունեության նկատմամբ հասարակական և պետական հսկողության/վերահսկողության՝ Հայաստանի Հանրապետությունում առկա՝ օրենսդրորեն, ինչպես նաև կայուն հաստատված դատական և վարչարարական պրակտիկայով ամրագրված մեխանիզմները՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների տեսանկյունից։ Զեկույցը ներառում է ինչպես վերլուծություն, այնպես էլ դրա արդյունքում մշակված օրենսդրական առաջարկությունների փաթեթ։

2019 թ․ մայիսի 17-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի զեկույցին արձագանքել էր ՀՀ ոստիկանության շտաբի պետ Ա․ Ղուկասյանը։ Նա ՀՀ ոստիկանության անունից շնորհակալություն էր հայտնել խորը և համապարփակ վերլուծության  համար և պատրաստակամություն էր հայտնել՝ ներկայացված առաջարկությունները կյանքի կոչելու ուղղությամբ համատեղ քննարկում կազմակերպելու։ Մյուս կառույցներից որևէ արձագանք չենք ստացել։

ՀՀ ոստիկանությունն էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ քննարկումը կազմակերպելու հետագա գործողություններն անարձագանք թողեց։ Պատասխանատու աշխատակիցների հետ հեռախոսազրույցի արդյունքում պարզվեց, որ քննարկումը կազմակերպելու համար կրկին պետք է գրությամբ դիմել ՀՀ ոստիկանապետին։ Քննարկումը կազմակերպելու և ՀՀ ոստիկանության գրավոր դիտարկումները ստանալու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2019 թ․ մայիսի 30-ի գրությունը ՀՀ ոստիկանությունն անպատասխան թողեց։

Պետական կառույցներից ակնկալվող արձագանքները չստանալուց հետո զեկույցը հրապարակում ենք՝ առանց նրանց դիրքորոշումներն ստանալու։

Այս տարվա հուլիսին էլ ՀՀ ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ ոստիկանության զարգացման հայեցակարգն ու  դրան հավանություն տալու ՀՀ Կառավարության որոշման նախագիծը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է նաև այդ հայեցակարգի վերաբերյալ կարծիք։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը որոշ ուղղությունների մասով դրական է գնահատել հայեցակարգը, բայց և առաջարկել է հայեցակարգում ներառել կարևոր խնդիրների վերաբերող մի շարք ուղղություններ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031