Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ափսոսում Յենս Ստոլտենբերգը եւ ինչի՞ց է զարմացած Վիկտոր Ենգիբարյանը

Հոկտեմբեր 21,2019 12:09

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, որի հերթական`աշնանային նստաշրջանը կայացել է Լոնդոնում`հոկտեմբեր 11-14-ը, հայկական պատվիրակությունը ներկայացել է նոր աշխատաոճով: Այդ մասին այսօր ՀՀ ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը: Վեհաժողովի այս պատվիրակները որոշել են այլեւս «չիջնել» ադրբեջանցի պատվիրակների մակարդակին եւ չարձագանքել նրանց հակահայկական սադրանք-հայտարարություններին:

Պատվիրակության լոնդոնյան աշխատանքը ղեկավար Անդրանիկ Քոչարյանը արդյունավետ է գնահատում. մանավանդ լիագումար նիստին ներկա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ուղղված հարցը, որի պատասխանից ասում է՝ բավարարված են: Հիշեցնենք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին հայկական պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հարց էր ուղղել Արցախի հակամարտության կարգավորման մասին: Հարցի հիմնական շեշտադրումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ մղվող այն թեզն է, որ հնարավոր լուծումը պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր երեք կողմերի համար`ՀՀ, Արցախ, Ադրբեջան: Մերոնց հատկապես դու է եկել այն, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է`Արցախի հակամարտությունը չունի ռազմական լուծում: Ստոլտենբերգը նաեւ ափսոսանք է հայտնել, որ մինչեւ այժմ հարցը լուծված չէ:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը համընկել է այն շրջանի հետ, երբ Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություններ էր սկսել. Վեհաժողովի թե հանձնաժողովների, թե լիագումար նիստի քննարկման հիմնական թեմաներից մեկը դա է եղել: Լիագումար նիստում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչների դժգոհությունն է առաջացրել այն, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս առիթով ասել է` ՆԱՏՕ-ում գիտակցում են ամենը, նաեւ հավելել, որ իրավական առումով խնդիր չեն տեսնում: Հայկական պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանն ասաց` գլխավոր քարտուղարի պատասխանից մենք հասկացանք, որ անվտանգության առումով ամեն պետություն հույսն իր վրա պետք է դնի:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակներին անհանգստացնում է նաեւ Չինաստանի տնտեսական զարգացումը, զինված ուժերի զարգացման խնդիրները եւ ՌԴ-ի հետ համագործակցությունները:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանն էլ քաղաքական հանձնաժողովի նիստին է մասնակցել, որտեղ հիմնական թեմաներից մեկն Իրանի փոխհարաբերություններ են եղել մյուս պետությունների հետ: Խոսվել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացման մասին, սակայն արձանագրումներ են եղել, որ Իրանը 40 տարիների ընթացքում կարծես իմունիտետ է ձեռք բերել պատժամիջոցների նկատմամբ:

Հայ պատգամավորը, ի դեպ, զարմացած է եւ կարծում է, որ ուշադրության արժանի էր այն, որ ադրբեջանցի պատվիրակը ՌԴ-ն հայտարարել է ավտորիտար պետությունը: Կարծում է, որ եվրոպացի գործընկերներն ուշադրություն պետք է դարձնեն այս հայտարարությանը:

Հայ խորհրդարանականները ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահին եկող տարի հրավիրել են Հայաստան, իրենք էլ պատրաստվում են հաջորդ`Կիեւում կայանալիք նստաշրջանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031