Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդդեմ Լեւոն Յոլյանի դիմել է դատախազին

Հոկտեմբեր 21,2019 12:00

«Առավոտ»-ին հասած տեղեկություններով ՀՀ հաշվեքննիչ պալատի Իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, եւ 353-րդ հոդվածի 1-ին մասի՝ դատական ակտը դիտավորությամբ չկատարելը հատկանիշներով ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով: Գործն այժմ քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ:

Բանն այն է, որ Լեւոն Յոլյանը լուծարել է Արամ Մամիկոնյանի ղեկավարած Իրավաբանական վարչությունը, իսկ Արամ Մամիկոնյանն էլ իր հերթին ՀՀ վարչական դատարանի միջոցով կասեցրել է Լեւոն Յոլյանի գործողությունները: Այժմ, ըստ մեր տեղեկությունների, Լեւոն Յոլյանը հրաժարվում է կատարել դատական ակտերի պահանջը եւ փաստացի չի թույլատրում Արամ Մամիկոնյանին մուտք գործել աշխատասենյակ, իսկ Արամ Մամիկոնյանը հանցագործության մասին հաղորդում է տվել ընդդեմ Լեւոն Յոլյանի:

Հիշեցնենք, որ Արամ Մամիկոնյանը դեռեւս ամիսներ առաջ հայտարարում էր, որ «Լեւոն Յոլյանը սպառնում է լուծարել Հաշվեքննիչ պալատի Իրավաբանական վարչությունն» այն բանի համար, որ ինքը, փաստացի կատարած մեծածավալ աշխատանքի դիմաց, Լեւոն Յոլյանին խնդրել է իրեն նույնպես պարգեւատրել:

Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում այն պահին, երբ Ազգային ժողովում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի ժամկետը լրացած ամդամի փոխարեն Սահմանադրության անցումային դրույթներով միանգամից ՀՀ հաշվեքննիչ պալատի նոր նախագահ առաջադրելու եւ ընտրելու հարցը:

«Առավոտ» օրաթերթ
19.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031