Լրահոս
Օրվա լրահոսը

Կոկտեյլ «Պինա կոլադա»

Հոկտեմբեր 20,2019 22:33

Պուերտո Ռիկոյից եկած այս նրբահամ կոկտեյլը աշխարհում ամենատարածված  20 կոկտեյլների շարքում է: Եթե ժամանակին այն կարելի էր համտեսել միայն բարերում, ապա հիմա ոչ մի դժվարություն չի ներկայացնում տան պայմաններում պատրաստելը: Դրա համար մեծ ջանքեր կամ ներդրումներ պետք չեն: Այս կոկտեյլը կիրակի երեկոն ավարտելու հրաշալի տարբերակ է:

Անհրաժեշտ մթերքները

Արքայախնձորի  (անանասի) հյութ- 120 մլ

Կոկոսի կաթ կամ կոկոսի սերուցք- 60 մլ

Սպիտակ ռոմ- 90 մլ

Սառույց- մի քանի կտոր

Պատրաստման եղանակը

Այս կոկտեյլը պատրաստելու համար բացի վերը նշված մթերքներից պետք է նաեւ կոտորակիչ (բլենդեր):

Կոկոսի կաթը խանութից գնելիս կարող է «կտրված» լինել՝ սերուցքն ու ջուրն առանձնացված, հոգ չէ, պարզապես գդալով խառնեք: Բոլոր մթերքները լցրեք բլենդերի տարայի մեջ՝ սառույցն էլ հետը, եւ 1-2 րոպե մեծ արագությամբ հարեք: Լցրեք մեծ բաժակների մեջ (highball): Կարող եք զարդարել արքայախնձորի շերտով:

Այս կոկտեյլը մատուցում են նաեւ կոկոսի կեղեւի կամ անանասի մեջ լցրած, բայց դա արդեն պուերտոռիկյան հաճույք է: Սովորական բաժակով էլ է շատ համեղ:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031