Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ ծանրորդները Եվրոպայի առաջնությունում մեկնարկեցին փոքր ոսկե մեդալով

Հոկտեմբեր 20,2019 11:29

Ծանրամարտի Հայաստանի մինչեւ 20 եւ 23 տարեկանների հավաքականները Բուխարեստում են: Այնտեղ անցկացվում է այս տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությունը:

Մեր ծանրորդներից առաջինը պայքարը սկսել է մինչեւ 20 տարեկանների թիմի անդամ, 55 կգ քաշային Մոնթե Մխիթարյանը, որը պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել 111 կգ արդյունքով: Հրում վարժությունում մեր մարզիկը ցույց է տվել  125 կգ եւ երկամարտի 236 կիլոգրամով բավարարվել է 5-րդ տեղով:

Հայաստանի հավաքականների կազմերը:

Մինչեւ 20 տարեկաններ. 81 կգ՝ Լիանա Գյուրջյան եւ Աիդա Մանուկյան, +87 կգ՝, Արփինե Դալալյան, 55 կգ` Մոնթե Մխիթարյան, 67 կգ` Սևակ Նիկողոսյան, 81 կգ` Ռաֆիկ Հարությունյան եւ Կարեն Մարգարյան, 89 կգ` Կարեն Ավագյան եւ Արա Աղանյան, 96 կգ` Հմայակ Հարությունյան, 102 կգ` Յաշա Մինասյան, +109 կգ` Վարազդատ Լալայան:

Մինչեւ 23 տարեկաններ. 87 կգ`Տաթեւ Հակոբյան, 61 կգ` Համլետ Մնացականյան, 67 կգ` Նշան Անտոնյան, 73 կգ` Լևոն Մանուկյան, 89 կգ` Դավիթ Հովհաննիսյան եւ Հակոբ Մկրտչյան, 96 կգ` Սամվել Բաբակյան, 102 կգ` Սամվել Գասպարյան, +109 կգ` Սիմոն Մարտիրոսյան:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031