Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջ ապրելակերպը հիվանդությունների կանխարգելման հիմքն է եւ քաղցկեղով հիվանդ երեխաներին ինտեգրելու առաքելություն ունի

Հոկտեմբեր 20,2019 10:00

«Առողջ ապրելակերպը բոլորի համար» խորագիրը կրող միջոցառումը, որն անցկացվեց նախկին «Միկա» մարզադահլիճում, նախաձեռնել էր «Ժպիտների քաղաք» հիմնադրամը՝ «Վլադ ֆիթնես» մարզասրահի հետ համագործակցությամբ:

Նպատակները երկուսն են՝ առողջ ապրելակերպի քարոզչությունը, իսկ առողջ ապրելակերպը հիվանդությունների կանխարգելման հիմքն է,  եւ հասարակության շրջանում քաղցկեղի մասին իրազեկվածության բարձրացումը:

Այսօրվա մարզմանը մասնակցում էին «Ժպիտների քաղաք» հիմնադրամի շահառու քաղցկեղով հիվանդ երեխաները, որոնք արդեն բուժվել կամ հաղթահարել են հիվանդությունը եւ տան պայմաններում են բուժում ստանում ու նրանց արդեն թույլատրվում է մարզվել: Նրանց էին միացել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ երկու դստրերի հետ, հիմնադրամի ընկերները, ԱԺ պատգամավորներ եւ պարզապես մարդիկ, որոնք տեղեկացել էին միջոցառման մասին եւ եկել մարզվելու:

Միջոցառումը նաեւ քաղցկեղով հիվանդ երեխաների ինտեգրման  առաքելություն ունի, եւ նախաձեռնողները մեծ հույսեր ունեն, որ մարզումներից հետո շատերը կընկերանան ու դրան կնպաստի առողջ ապրելակերպը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031