Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2019թ.-ի «Ավրորա» մարդասիրական մրցանակը շնորհվեց Միրզա Դինայիին, ով «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ») կազմակերպության համահիմնադիրն է եւ տնօրենը:
«Երբ լսեցի մյուս երկու հավակնորդների պատմությունները, ասացի, որ ես արժանի չեմ այս մրցանակին»,-ստանալով մրցանակը՝ անկեղծացավ Միրզա Դինային՝ ներկաներին կոչ անելով ծափահարել իր գործընկերներին: «Եզդիներն իրենց պատմության մեջ 72 ցեղասպանություն են ապրել, եւ որեւէ մեկը դրանց մասին չի լսել:
Պապիս հայրն ընտանիքով խաղաղ ապրում էր Թուրքիայում, բայց Հայոց ցեղասպանության տարիներին փախուստի դիմեց դեպի Սիրիա, հետո՝ Իրաք: Երեք միլիոն մարդ սպանվեց այդ ժամանակ»,-ընտանիքի պատմությունը ներկայացրեց Միրզա Դինային:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ