Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը եւ Էրմիտաժ պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին այսօր այցելեցին Կարմիր Բլուր հնավայր:
Հարգարժան հյուրին պատմեցին, թե ժամանակին նրա հայրը՝ Բորիս Պիոտրովսկին, ինչպիսի մեծ ներդրում է ունեցել հնավայրի պեղումները կազմակերպելու գործում, ինչի շնորհիվ հայ հնագիտությունը եւ ուրարտագիտությունը համաշխարհային նոր մակարդակի է բարձրացվել: Սակայն հնավայրը ժամանակի ընթացքում պատշաճ ուշադրության բացակայության պատճառով վերածվել էր աղբանոցի: Եվ միայն վերջերս է քաղաքապետարանը լրջորեն զբաղվել Կարմիր Բլուրի խնդիրներով:
Հայկ Մարությանը ներողություն խնդրեց Միխայիլ Պիոտրովսկուց եւ ի դեմս նրա՝ համաշխարհային ճանաչում ունեցող հնագետներից, իր նախորդների նման վերաբերմունքի համար եւ վստահեցրեց, որ իրենք ամեն բան անում եւ անելու են հնավայրը պատշաճ տեսքի բերելու եւ զբոսաշրջային մեծ կենտրոն դարձնելու համար:
«Մեր համար շատ կարեւոր էր հնավայրի տարածքը աղբից մաքրելիս հասնել զրոյական վիճակի եւ դրանից հետո մտածել առաջ շարժվելու մասին: Բայց մենք դա կանենք», – խոստացավ քաղաքապետը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ