Shamshyan.com-երեկ՝ հոկտեմբերի 18-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 10:30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևան քաղաքի Նոր-Արեշ թաղամասի բնակիչ Անի Տեր-Պետրոսյանը և հայտնել, որ գիշերն իրեն անծանոթ 2 հոգի մուտք են գործել Դավիթ-Բեկի փողոցում գործող «Մուսալեռ» հյուրանոցային համալիր և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք գումարը հափշտակել են գիշերը ժամը 02:30-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով հյուրանոցի թիվ 112 սենյակի դռան բաց լինելու հանգամանքից և այնտեղից հափշտակել 1 միլիոն 250 հազ. դրամ:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Գալստյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կարդացեք նաև
Կատարվում է նախաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգած Անի Տեր-Պետրոսյանը ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր՝ Պետրոս Տեր-Պետրոսյանի եղբոր աղջիկն է, ով աշխատում է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում՝ որպես տնօրեն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: