1lurer.am – Բաքվում ոստիկանությունը չի կարողացել արգելել ընդդիմության ցույցը: Առավոտից փակվում էին մի շարք փողոցներ և մետրոյի կայարաններ՝ ընդդիմության ցույցը թույլ չտալու համար: Ընդդիմության ղեկավարներից Ալի Քերիմլիի մասին այս պահին տեղեկություններն իրարամերժ են: Մի շարք աղբյուրներ հայտնում են, թե ոստիկանությունը նրան ձերբակալել է տանից դուրս գալիս, մի շարք աղբյուրներ էլ հայտնում են, թե նա փախել է: Ոստիկանությունը պաշտոնական տեղեկություն չի հայտնում:
Ուժայինները փողոցներից բերման են ենթարկել ցույցին մասնակցելու եկած քաղաքացիներին: Ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են մի քանի տասնյակ ձերբակալվածների մասին, ոստիկանությունը, անհամաչափ ուժ կիրառելով, նրանց տանում է անհայտ ուղղություններով: