Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանին և Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Արա Դարզիին:
Նախագահ Սարգսյանն ու սփյուռքահայ անվանի հյուրերը մտքեր են փոխանակել համահայկական խնդիրների, մեր ժողովրդի միասնական ներուժի արդյունավետ օգտագործման, փոփոխվող աշխարհում Հայաստանի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի շուրջ: Նախագահը մասնավորապես նշել է Սփյուռքի բարձրակարգ մասնագետների փորձն ու հմտություններն ի շահ հայրենիքի ու ժողովրդի ծառայեցնելու և համապատասխան հնարավորությունների ստեղծման կարևորությունը:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈԻԹՅՈՒՆ