Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյան. «Բարի մարդը ուժեղ է լինում»

Հոկտեմբեր 19,2019 18:21

«Արարատ Չելենջ» շարժումը, որը կազմակերպել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, օր-օրի ավելի մեծ ընդգրկումներ է արձանագրում եւ գրավում է աշխարհը: Նպատակը ամբողջ աշխարհում կարիքի մեջ գտնվողներին օգնելն է:

Այն ստեղծվել է Հայոց Ցեղասպանությունը վերապրողների անունից՝ որպես երախտագիտություն նրանց փրկողների եւ ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք ու հույս պարգեւել նրանց, որոնք մարդասիրական  աջակցության խիստ կարիք ունեն ամբողջ աշխարհում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ուզում եմ հիշեցնել, որ 100 հազարից ավելի հայ որբ երեխաներ կյանք են ստացել ու մեծացել են, ստացել իրենց շանսը, որովհետեւ 100 տարի առաջ մարդիկ նրանց օգնել են: Եվ այսօր շուրջ մեկ միլիոն հայ ապրում է միայն այն բանի շնորհիվ, որ ինչ-որ մեկը մեզ օգնել է: Այս նախաձեռնության խորհուրդը բարի եւ ուժեղ լինելն է: Բարի մարդը ուժեղ է, ուժ է: Մեզ համար կարեւորն այն է, որ մենք դուրս ենք գալիս զոհի գաղափարից եւ չնայած ունենք շատ խնդիրներ, որ չենք կարողանում լուծել միանգամից, բայց այդ  ուժը մենք մեր մեջ զգում ենք: Հարյուր տարի ապրելով՝ մենք թուրքերին ասում ենք, որ միեւնույն է, ոչինչ չի ստացվի, նայեք՝ մենք ոչ թե մեր գոյությունն ենք պահպանում, այլ հաջողված ենք: Սա պիտի լինի մեր պատասխանը թուրքին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031