Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի բարեգործական ակցիան Գյումրիում․ նա տեղադրեց հայտնի կտավի վերջին կտորը

Հոկտեմբեր 19,2019 17:16

Այսօր Գյումրի այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ձեռքով տեղադրել  է գյումրեցի նկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ  Սուսաննա Մկրտչյանի հայտնի կտավի վերջին՝  15 000-րդ կտորը։ Նշենք, որ «Գյումրին առանց տնակներ»-ի հիմնադրամը  յուրօրինակ նախաձեռնությամբ էր հանդես եկել․ գյումրեցի նկարչուհու «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը վերածել էր 15 հազար կտորների՝ մեկ փազլը վաճառելով 1000 դրամով։ Այս ակցիայից ստացված գումարով մեկ կամ երկու բնակարան է ձեռք բերվելու գյումրեցի անօթևան ընտանիքների համար։

Նիկոլ Փաշինյանն առաջին գնորդն էր․ դեռ հուլիսի 20-ին «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես -համաժողովի շրջանակներում կազմակերպված տոնավաճառի տաղավարներով շրջելիս՝  վարչապետը, լսելով, որ այն անօթևան ընտանիքին բնակարան ձեռք բերելու է համար է նախատեսված, գնեց առաջին կտորը։ Նրա այս օրինակը դարձավ վարակիչ․ մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, տարբեր կառույցների անձնակազմեր մասնակցեցին ակցիային։

Վարչապետն այսօր հանձնեց իր փազլն՝ ամբողջացնելով  նկարը, որը փակցված է  Վարդանանց կենտրոնական հրապարակում՝ Գյումրու քաղաքապետարանի շենքում տեղակայված Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Գյումրու տարածքային ստորաբաժանման մուտքի մոտ։

Ի դեպ, վարչապետի՝ նկարի 15 000-րդ կտորն անձամբ տեղադրելու մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031