Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանն ընդունել է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովի մասնակիցներին

Հոկտեմբեր 19,2019 17:09

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիխտենշտայնի արքայադուստր Տատյանա Լատորֆին, Եվրոպական հանձնաժողովի կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի գլխավոր հանձնակատար Թեմիս Քրիստոֆիդուին, «Կրթություն բոլորի համար» (Teach For All) միջազգային կրթական ցանցի համահիմնադիր և ղեկավար Ուենդի Քոփին, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանին և «Կրթություն բոլորի համար» ցանցի միջազգային խորհրդակցական հանձնախմբի անդամ Չավիե Պրատս-Մոննին:

Հյուրերը Հայաստանում են՝ մասնակցելու «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովին, որն այս տարի անցկացվում է մեր երկրում: Նրանք նախագահին տեղեկություններ են ներկայացրել համաժողովի, իրենց ծրագրերի ու աշխատանքների մասին:

Նախագահ Սարգսյանը ողջունել է Հայաստանում համաժողովի անցկացումը: Նա նշել է, որ «Կրթություն բոլորի համար» ցանցի ծրագիրը հաջողությամբ է իրագործվում ինչպես շատ երկներում, այնպես էլ Հայաստանում՝ հնարավորություն տալով երիտասարդ ու տաղանդավոր մասնագետներին դասավանդել անգամ հեռավոր դպրոցներում: «Այն իսկապես արժեքավոր ծրագիր է: Հուսով եմ, շարժումը երկար կյանք կունենա Հայաստանում և հաջողությամբ կշարունակվի»,-նշել է նախագահը՝ հաջողություններ մաղթելով թե՛ «Կրթություն բոլորի համար» ցանցին, թե՛ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամին: Նախագահը գնահատելի է համարել նրանց գործունեությունը և արդյունավետ աշխատանք մաղթել համաժողովին:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031