ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ ի լրումն ՀՀ ԱԱԾ 18.10.2019 թ. հաղորդագրության․
Հայտնում ենք, որ նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից և ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը և վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել և կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության՝ այսօր տարածած հաղորդագրության բովանդակության վերաբերյալ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն իր զարմանքն է արտահայտել։ Tert.am-ին փոխանցեց փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Նման պայմաններում իրավական տեսանկյունից կասկածելի ծագում ունեցող գործողությունների վերաբերյալ կրկնակի անգամ հաղորդագրության տարածումը հետապնդում է միայն մեկ նպատակ՝ մանիպուլյատիվ եղանակով ստվերել իրականացվող քաղաքական հետապնդումը՝ դրան տալով իրավական ընթացակարգի ձևական տեսք»,- Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմի անունից փոխանցեց Մակինյանը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ Tert.am-ի