Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյան․ Այս իրավիճակը տեղափոխվելու է միջազգային հարթակ․ «Հրապարակ»

Հոկտեմբեր 19,2019 12:14

Երեկ ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ ՍԴ  նախկին նախագահ, ԲԴԽ նախկին ղեկավար Գագիկ Հարությունյանի «Ժամանակի մեջ գոյի իմաստավորման դասերը» գրքի շնորհանդեսը։ Գրքում ՍԴ նախկին նախագահը զետեղել է իր ելույթները, ուղերձները, որոշ հարցազրույցներ։ Շնորհանդեսից հետո մենք դատաիրավական ոլորտում կատարվող իրադարձությունների եւ հատկապես Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրուցեցինք Գագիկ Հարությունյանի հետ։

– Պարոն Հարությունյան, այն, ինչ կատարվում է ՍԴ-ի եւ նրա նախագահի շուրջ, Ձեր կարծիքով՝ իրավակա՞ն գործընթաց է։ 

– Այս իրավիճակը խորքային վերլուծության անհրաժեշտություն ունի։ Ես նման իրավիճակների հանդիպել եմ, ինձ համար այնքան էլ զարմանալի չէ։ Չնայած այսօրվա ինֆորմացիոն դարում շատ ավելի ճոխացված է ամեն բան ներկայացվում, քան նախկիններում։ Դուք երիտասարդ եք եւ հավանաբար չեք հիշի, բայց շատերը կհիշեն 2003 թվականը, երբ մենք որոշում կայացրինք վստահության հանրաքվեի համար, ինչ վիճակում հայտնվեցի ես եւ իմ ընտանիքն ամիսներ, նույնիսկ՝ տարիներ շարունակ եւ առհասարակ՝ ամեն որոշումից հետո։ Այսօր շատերը մոռացել են ՍԴ-ի շուրջ 1500-ից ավելի որոշումները եւ հիշում են ընդամենը մի քանիսը՝ կապված ընտրությունների հետ, եւ ամեն մի որոշում, որ օրենքը ճանաչում էր հակասահմանադրական, հիշեք, թե հետո ինչ պրոցեսներ էին գնում։ Չեմ ուզում դրանց անդրադառնալ, բայց համահավաք ձեւով այս իրավիճակներն ինձ հիշեցնում են ուրեմն այն վիճակը, որի հետ շփվել եմ Վենետիկի հանձնաժողովի անդամության շրջանակներում՝ Լեհաստանի կամ Հունգարիայի հետ կապված։ Այսինքն՝ այնպես չէ, որ սա հայկական ֆենոմեն է, միշտ էլ սահմանադրական դատարանները, Ֆրանսիայում Սահմանադրական խորհրդի շուրջ ժամանակին մեծ աղմուկ բարձրացավ, թե ովքեր են այս հինգ հոգին, Լուսնի՞ց են իջել, որ մեր որոշումներին պետք է այսպես վերաբերվեն․․․ Միշտ եղել են սահմանադրական դատարաններն այսպիսի վիճակում, որ մի որոշման պատճառով նման իրավիճակներում են հայտնվում։

– Ուզում եք ասել, որ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ  «չարաբաստիկ» որոշո՞ւմն է այս ամենի պատճառը։

– Ես չեմ ուզում կոնկրետ գործի մասին խոսել, հնարավոր է՝ այո, հնարավոր է՝ ոչ, ես գնահատում եմ երեւույթը։ Ես ափսոսում եմ, որ եթե մենք այստեղ՝ մեր երկրում, խելամիտ ձեւով չկարողանանք իրավական հարթության վրա հանգուցալուծում գտնել, այս իրավիճակը տեղափոխվելու է միջազգային հարթակ, եւ լինելու է այն վերաբերմունքը, ինչ եղավ Լեհաստանի կամ Հունգարիայի պարագայում, երբ սկսեցին միջազգային կառույցները նրանցով զբաղվել։ Այնպես որ՝ հուսանք, որ այդպես չի լինի։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝  «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031