Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Creative Armenia-ն հայտարարում է 2,000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակով մարտահրավեր սցենարիստների համար

Հոկտեմբեր 19,2019 11:39

Creative Armenia-ն ուրախ է մեկնարկել նոր ստեղծարար մարտահրավեր սցենարիստների համար՝ հովանավորված Ucom-ի կողմից։ 2,000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակը կպարգևատրվի այն սցենարիստին, որը կգրի «Creative Armenia» անվանումով ֆիլմի ամենակլանող սցենարի առաջին էջը։ Դիմորդներին առաջարկվում է ոգեշնչվել նշված անվանումով ֆիլմի պաստառից՝ ստեղծված Անահիտ Պետրոսյանի կողմից։

Պետրոսյանի պաստառը Creative Armenia-ի նախորդ մարտահրավերի հաղթող աշխատանքն է, որը նույնպես Ucom-ի հետ համագործակցությամբ է տեղի ունեցել։ Մարտահրավերը պարգևատրեց 2,000 ԱՄՆ դոլար ամենաազդեցիկ «Creative Armenia» ֆիլմի պաստառի համար։ Իսկ այժմ, այդ երևակայական ֆիլմի պաստառը կխթանի իր ֆիլմի սցենարի առաջին էջի ստեղծմանը։

«Առաջին էջ» սցենարի մարտահրավերը այժմ ընդունում է հայտեր։ Չկան ժանրային, տարիքային կամ տարածաշրջանային սահմանափակումներ։ Դիմորդները պետք է ուղարկեն բնօրինակ սցենարի միայն առաջին էջը, ինչպես նաև հակիրճ լրացված դիմումաձև։ Դիմումների վերջնաժամկետը 2019թ.-ի դեկտեմբերի 1-ն է։ Ավելին իմանալու և դիմելու համար այցելեք www.creativearmenia.org/firstpage կայքէջ։

«Մեր մարտահրավերներից յուրաքանչյուրը մեզ ուղղորդում է այնպիսի տեղ, որին չէինք սպասում», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ «Մենք անհամբեր սպասում ենք բազում պատմությունների առաջին էջը ընթերցելուն, որոնք կհամոզեն մեզ սպասել մնացած էջերին»։

«Առաջին էջ» սցենարի մարտահրավերը Creative Armenia-ի և Ucom-ի թվով երրորդ գործակցությունն է՝ հաջորդող և կապված «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերին։

«Ինչպես և նախկինում, Ucom-ը խրախուսում է ստեղծարար և նորարար մարդկանց դրսևորելու իրենց տաղանդը։ Մեր ընկերությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ աջակցության արդյունքում տաղանդավոր սցենարիստները, ռեժիսորները և դերասանները արժանացել են միջազգային բարձր գնահատականի», — նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է ստեղծարար մտքին։

Ucom-ը Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերություն է, որը հանդես գալով «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, մյուս ընկերությունների հետ միասին իրականացնում է սոցիալական ազդեցության ծրագրեր՝ աջակցելու Հայաստանի ստեղծարար մշակույթին:

«Առաջին էջ» սցենարի մարտահրավերի մասին ավելին իմանալու և դիմելու համար այցելեք creativearmenia.org/firstpage կայքէջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031