Հրայր Թովմասյանի օրինակով իշխանությունները կարծես փորձում են ամբողջ դատական համակարգին ու բոլոր դատավորներին մեսիջ ուղարկել, որ եթե չդառնան կամակատար, ապա ՍԴ նախագահի օրինակով կարող են տեսնել, թե ինչ կլինի իրենց և իրենց ընտանիքների անդամների հետ:
Ու բնական է, որ քիչ չեն լինի այնպիսի դատավորները, որոնք «շառից ու փորձանքից հեռու» իսկապես լուռումունջ կանեն այն ամենը, ինչ կասի Փաշինյանը:
Սա՞ է հայտարարված իրավական պետությունը, երբ փորձ է կատարվում դատական իշխանությունը դարձնել իշխանության խամաճիկը, և հիմքեր են ստեղծվում բեսպրեդելի և կամայականությունների կիրառման համար:
Սա երևի թե պետք է մտահոգի ողջ հասարակությանը, քանի որ ՍԴ-ի շուրջ ստեղծված թեման մարսելուց հետո իշխանություններն անցնելու են ողջ դատական համակարգի հպատակեցմանը և ստեղծելու են ամբողջովին ուղղորդված դատական համակարգ:
Կարդացեք նաև
Դրանից հետո կլինեն նոր թեմաներ, ու ոչ ոք այլևս երաշխավորված չի լինի, որ իր ու իր ընտանիքի անդամները չեն հայտնվի ճնշումների հորձանուտում: Դրա համար բավարար կլինի ընդամենը հակադրվել իշխանություններին, իսկ ավելի ստույգ՝ Փաշինյանին:
Այսպիսի գործընթացները հանգեցնելու են իշխանական բոլոր լծակների կենտրոնացմանը մեկ անձի ձեռքում՝ հիմքեր ստեղծելով երկրի ավտորիտարացման համար:
Արդյունքում հասարակության բաժանարար գծերը ավելի են խորանալու, իշխանության նկատմամբ խորը անվստահություն է կուտակվելու, որի պարպումը շատ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել:
Քանի որ իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը խախտված է, ապա հասարակությունը քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի իշխանության ներսում բևեռացում տեղի չունենա:
Եթե իշխանությունների գործողությունները հանրային լուրջ դիմադրության հանդիպեն, ապա նրանք չեն համարձակվի շարունակել դատարանների վրա ճնշումները, որովհետև կզգան, որ իրենց աթոռները սկսել են երերալ:
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում